Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԳՈՒՄԱՐՒԵՑԻՆ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ 17-ՐԴ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ԵՒ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԵՐԸ

Երկուշաբթի, 8 յուլիս 2024 թւականի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում մեկնարկեց Թեհրանի հայոց թեմի 17-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի երկրորդ նիստը, որին ներկայ չէր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, վատառողջութեան պատճառով:

Սկզբում ՊԺ-ի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը պատգամաւորներին հրաւիրեց Տէրունական աղօթքով մեկնարկել նիստը, որից յետոյ Սրբազան Հօր համար մաղթեց առողջութիւն եւ փոխանցեց, որ ցաւօք նոյն օրը կեանքին հրաժեշտ է տւել Տ. Վարազդատ աւագ քհնյ. Քեշիշեանը:

Պատգամաւորների ներկայութիւնը ստուգելուց յետոյ, ժողովն իր աշխատանքը սկսեց 39 պատգամաւորներով, իսկ ընթացքում այն շարունակւեց աւելի քան 40 պատգամաւորների մասնակցութեամբ:

Ժողովին խորհրդակցական ձայնով ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը:

Պատգամաւոր Արա Շահվերդեանն իր ելոյթի ընթացքում գնահատական ներկայացրեց գործող Թեմական խորհրդի եռամեայ աշխատանքների մասին, եւ մի շարք առաջարկութիւններ ներկայացրեց կեանքի կոչւելիք առաջիկայ Թեմական խորհրդին: Նա գնահատանքով անդրադարձաւ Թեհրանի հայկական քաղաքամասերում Թեմական խորհրդի ժողովրդական հանդիպումներին, կարեւորեց «Սպասարկութեան սեղաններ»-ի անհրաժեշտութիւնը եւ ընդգծեց, որ անհրաժեշտ է խորհրդի կատարած աշխատանքներն աւելիով հանրութեան սեփականութիւնը դառնան: Պատգամաւորն անդրադարձաւ դպրոցների, եկեղեցիների, գերեզմանատան եւ համայնքային կառոյցների այլ հարցերին: Արա Շահվերդեանը կարեւորեց այն հանգամանքը, որ համայնքնային հարցերի աւելի արագ կարգաւորման համար անհրաժեշտ է ճշգրիտ ճանապարհային քարտէզ եւ յստակ ռազմավարութիւն: Պատգամաւորը գնահատանքով անդրադարձաւ գործող Թեմական խորհրդի աշխատանքներին՝ ընթացիկ շրջանում իրականացած երկու կարեւոր ընտրութիւններ ՊԺ-ին եւ Իսլ. խորհրդարանի ընտրութիւններին հեզասահ ընթացք հաղորդելու առումով եւ իր գնահատանքը յայտնեց ժողովրդին, որ խուռներամ շարքերով մասնակցել են Իրանի Իսլամական խորհրդարանի եւ ՊԺ-ի ընտրութիւններին եւ ընդգծեց, որ առաջին անգամը լինելով Իրանի նախագահական ընտրութիւններին Իրանում կրօնական փոքրամասնութիւնների կենտրոնները եւս ծառայել են որպէս ընտրատեղամասեր: Նա իր գնահատանքը յայտնեց Թեմական խորհրդի եռամեայ անխոնջ աշխատանքի համար եւ յաջողութիւն մաղթեց ՊԺ-ի կողմից ընտրւող նոր Թեմական խորհրդին:

Ժողովը յաջորդ օրակարգով ընտրեց բանաձեւային եւ ընտրական-քւէախոյզ յանձնախմբեր:

Յաջորդ օրակարգով ժողովը լսեց Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի 2021-ի հոկտեմբերից մինչ 2023 թւականի աւարտը կարտարած համապարփակ աշխատանքների զեկոյցը, կապւած՝ Սրբազան Հօր ներհամայնքային ու միջազգային հանդիպումներին, եկեղեցական ու ազգային տօների նշմանը, քրիստոնէական դաստիարակութեան գրասենեակի աշխատանքներին, հրատարակութիւններին, կրօնի դասագրքերին, պետական հանդիպումներին, եկեղեցիների աշխատանքներին, դատական խորհրդին, դպրոցներում տարած աշխատանքներին, կրօնի ուսուցիչներին ու նման ոլորտներում ծաւալած աշխատանքներին եւ եկեղեցական խնդիրներին: Զեկոյցը ընթերցեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, որից յետոյ պատգամաւորներին առիթ տրւեց հարցումների, որոնց պատասխանեց քահանայ հայրը:
Դադարից յետոյ պատգամաւորները շարունակեցին իրենց հարցումները, առաջարկութիւնները, ըստ էութեան արտայայտութիւնները՝ ուղղւած Կրօնական խորհրդին:

Երեքշաբթի 9 յուլիս 2024 թւականին, իր աշխատանքները շարունակեց Թեհրանի հայոց թեմի 17-րդ Պատգամաւորական ժողովի երկրորդ նիստը: Տէրունական աղօթքով մեկնարկած երկուշաբթի օրւայ նիստը նախագահում էր 17-րդ շրջանի ՊԺ-ի ատենապետ Սեւակ Հաթամեանը:

Նիստի սկզբում ելոյթ ունեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Յովսէփ Աւետեանը: Իր ելոյթի ընթացքում, նա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի եւ Ազգային ժողովի անունից ողջունելով ՊԺ-ի նիստը, ընդգծեց, որ Արամ Ա կաթողիկոսի հետ ունեցած հեռախօսազրոյցի ընթացքում, Վեհափառ Հայրապետը իր բարձր հովանաւորութիւնը եւ գոհունակութիւնն է յայտնել իրանահայ երեք թեմերին եւ իր ողջոյններն է փոխանցել: Յովսէփ Աւետեանը, առողջութիւն մաղթելով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին՝ ընդգծեց, որ անցեալ մի քանի տարիները թէ՛ համաշխարհային համաճարակի բերումով, եւ թէ՛ հայ ժողովրդի համար շատ ծանր տարիներ էին, սակայն իրանահայ համայնքի երեք թեմերը, մասնաւորապէս՝ Թեհրանի հայոց թեմը եւ ազգային իշխանութիւնը չեն խնայել իրենց կարելին թէ՛ համահայկական խնդիրների, եւ թէ՛ ներհամայնքային առումով: Յովսէփ Աւետեանը կարեւորեց, որ Թ.Հ.Թ. Թեմական գործող խորհրդին գնահատական տալու հարցով անհրաժեշտ է նկատի առնել այն բոլոր խոչընդոտները, որոնք յաղթահարւել են համայքում: Նա կարեւորեց բոլոր ազգային կառոյցների, ինչպէս ՊԺ-ի եւ Թեմական խորհրդի տքնաջան ու սիրայօժար աշխատանքները, համայնքային կեանքի ընթացքը բարեյաջող շարունակելու համար:

Յաջորդ օրակարգով ժողովը ունկնդրեց գործող Թեմական խորհրդի 32-ամսեայ բարոյական ու նիւթական տեղեկագիրը: Տեղեկագիրը մանրամասն անդրադարձել էր Թեմական խորհրդին կից խորհուրդների ու մարմինների աշխատանքներին, ինչպէս դպրոցների, եկեղեցիների, ազգային կալւածների, կարիքաւորներին օժանդակող մարմնի, «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի, գերեզմանատների, շինարարական մարմնի, Հայերէնագիտական դասընթացների, ուսանողական ֆոնդերի եւ բոլոր մարմինների ու կառոյցների աշխատանքներին, լինեն դրանք պետական մակարդակի հանդիպումներ կամ ներհամայնքնային գործունէութիւն:

Վերջում պատգամաւորները ներկայացրեցին հարցումներ, առաջադըրանքներ, եւ քննարկման ենթարկւեց գործող Թեմական խորհրդի ծաւալած գործունէութիւնը:

Ժողովը շարունակւելու է այսօր՝ երեկոյեան

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 09 Փետրւարի 2025;
Առաջաւորաց Պահքի Բարեկենդան

Հինգշաբթի 13 Փետրւարի 2025;
Տօն՝ Յովնան մարգարէի եւ նախատօնակ Տեառն ընդառաջի

Ուրբաթ 14 Փետրւարի 2025;
Տեառնընդառաջ

Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդի մարտիրոսի ու 14 զինւորների

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց զօրավարաց

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 13 Փետրւարի 2025;
Տօն՝ Յովնան մարգարէի եւ Նախատօնակ Տեառնընդառաջի ՝Աւետարան Ըստ Ղուկասի2։22-40

Ուրբաթ 14 Փետրւարի 2025;
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ,Տօն քառասնօրեայ գալստեանն Քրիստոսի ի Տաճարն եւ Բուն բարեկենդան

Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն՝ Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդու Մարտիրոսի

Կիրակի 16 Փետրւարի 2025;
Եսայի 63.7-18, Բ Տիմոթէոս 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 6.22-32

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց, Իմաստութիւն Սողոմոնի 6.12‐21։ Եսայի 18.7‐19.7։ Բ Կորնթացիներ 4.10‐5.5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.1‐4։

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Չորեքշաբթի 19 Փետրւարի 2025;
Բ Տիմոթէոս 3.16-4.8։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.1-13։

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց, Առակներ 24.1‐12։ Երեմիա 30.18‐22։ Բ Տիմոթէոս 3.10‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1‐12։

Ուրբաթ 21 Փետրւարի 2025;
պահք, Բ. Տմ. 4.9-22։ Յհ. 7.14-23։

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ