Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Չորեքշաբթի, 4 յուլիս 2024 թւականի Ազգային Առաջնորդարան այցելեցին Էթնիկ ժողովուրդների եւ կրօնական փոքրամասնութիւնների հարցերով նախագահի խորհրդական Մամուստա Աբդուլ Սալամ Քարիմին եւ Նահատակ նախագահ այաթօլլահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի գրասենեակի ու նաեւ նախագահական թեկնածու՝ Սաիդ Ջալիլիի կենտրոնական շտաբի ներկայացուցիչները:

Պատւիրակութեանը ընդունեցին թեմիս Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, Պատգամաւորական ժողովի դիւանի ներկայացուցիչ՝ պրն. Արտոյտ Զոհրաբեանը, Թեմական խորհրդի անդամներ՝ պարոնայք Հայրիկ Աղանեանը եւ Ռաֆֆիկ Մելիքսէթեանը, Կրօնական խորհրդի դիւանի ներկայացուցիչներ՝ Արժ․ Տ․ Գրիգորիս քհնյ. Ներսէսեանսը եւ Արժ․ Տ․ Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ Ազգ. Առաջնորդարաի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:

Պրն. Քարիմին հետեւելով Նահատակ Ռէյիսիին, Իրանում ապրող Աստւածային կրօններին եւ էթնիկ ժողովուրդներին համահաւասար իրաւունքներով իրանում ապրող լիիրաւ քաղաքացիներ սեպեց։ Նա նաեւ յաւելեց, որ ընտրւող նախագահը պէտք է հետեւողը լինի նահատակ նախագահի ճանապարհի ու շարունակի երկրի հոգեւոր Առաջնորդ Այաթօլլահ Խամէնէիի ընդգծած ուղիները։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 10 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.1‐9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.4։

Հինգշաբթի 11 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոյն Եսայեայ մարգարէին

Ուրբաթ 12 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.10‐18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.2‐9։

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Սրբոցն Թադէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդխտոյ կուսին

Կիրակի 14 Յուլիսի 2024;
Բ կիր. զկնի Վարդավառի

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին և քառասուն և հինգ վկայիցն,եւ սրբոց կուսանացն Յուստինեայ, Եւփիմեայ և Քրիստինեայ

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Աթանագինեայ եպիսկոպոսին եւ տասն աշակերտացն եւ հինգ վկայիցն

Չորեքշաբթի 17 Յուլիսի 2024;
Ա Կորնթ 2։12-3։10, Մտթ․18։15-22

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոց նախահարցն` Ադամայ, Աբէլի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարօնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուէլի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէօնի եւ այլոց սրբոց նախահարցն

Ուրբաթ 19 Յուլիսի 2024;
Ա Կորնթ․5։9-6։10, Մտթ 18։23-35

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ