Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Երկուշաբթի, 1 յուլիս 2024 թւականին, Ազգային Առաջնորդարան այցելեցին Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների միութեան՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար՝ պրն. Սեդրակ Վարդանեանը եւ նրան ընկերակցող աշխատակիցները, որտեղ հանդիպում ունեցան Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի եւ ատենադպիր Լինդա Ղարախանեանի հետ: Հիւրերին ուղեկցում էր պրն. Շապին Աբրահամեանը:

Հանդիպման սկզբում Թեմական խորհրդի ատենապետը ողջունեց հիւրերին եւ ընդհանուր անդրադարձ ունեցաւ թեմիս եկեղեցական ու ազգային կեանքին նաեւ կառոյցիս ընդհանուր դրւածքին ու գործունէութեանը:

Պրն. Սեդրակ Ղազարեանը նախ խմբի անունից շնորհակալական խօսքեր յայտնեց հանդիպման առիթն ստեղծելու համար եւ նշեց, որ խումբը Հայաստանից ժամանել է Թեհրան մասնակցելու Իրանի Էլեկտրոնիկայի եւ համակարգիչների 24-րդ միջազգային (Elecomp 2024) ցուցահանդէսին, իսկ անդրադառնալով «Արմաթ» կրթական ծրագրին, պրն. Ղազարեանը ընդհանուր բացատրութիւն ներկայացրեց Հայաստանում տեխնիկական կրթութեան բազան ուժեղացնելու, դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու եւ տեխնիկական կրթութեամբ մասնագիտական աշխատուժ պատրաստելու ծրագրի հիմանական նպատակներին: Նա յաւելեց, որ «Արմաթ» լաբորատորիան գործում է նաեւ մի քանի այլ երկրներում եւ առաջարկութիւն ներկայացրեց Թեհրանում համագործակցութիւն ունենալու կապակցութեամբ:

Պրն. Ղազարեանը յայտնեց, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի շրջանակներում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութիւնը կազմակերպում է մի շարք խրախուսական միջոցառումներ, այդ թւում՝ մրցոյթներ, ճամբարներ, ցուցահանդէսներ, որտեղ խմբակ-լաբորատորիաներում ներգրաււած երեխաները հնարաւորութիւն են ստանում դրսեւորել իրենց ստացած գիտելիքները, ցուցադրել իրենց կատարւած աշխատանքները, մրցել իրենց այլ դպրոցների, մարզերի եւ երկրների հասակակիցների հետ, զարգացնել իրենց ունակութիւններն ու գիտելիքները եւ նորարար գաղափարները նաեւ ցուցադրել թիմային աշխատանքի առաւելութիւնները: Նա նշեց, որ սոյն միջոցառումները կազմակերպւում են նաեւ Հայաստանում համակարգչային ծրագրաւորման, ռոբոտաշինութեան, եռաչափ մոդելաւորման զարգացման եւ աջակցման, եւ համակարգչային խաղերի ծրագրաւորման ոլորտի զարգացման նպատակով:

Հանդիպման աւարտին, պրն. Նորայր Արամեանը նմանօրինակ ծրագրերի նախաձեռնութիւնը գնահատելով, յոյս յայտնեց համագործակցութեան եւ յաջողութիւն մաղթեց նրանց ապագայ աշխատանքներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 19 Յունւարի 2025;
Ս․Ծննդեան Առաջին կիրակի

Երկուշաբթի 20 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Թէոդոսի թագաւորին եւ մանկանցն Եփեսոսի

Երեքշաբթի 21 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, եւ սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի եւ Գրիգորիսի

Չորեքշաբթի 22 Յունւարի 2025;
Ա Տմ 2։8-3։13, Յվհ 2։12-22

Հինգշաբթի 23 Յունւարի 2025;
Տօն Սրբոցն Վահանայ Գողթնացւոյն, Եւգինեայ կուսին եւ հօրն նորա Փիլիպպոսի եւ մօրն Կղօդիայ եւ երկուց եղբարցն Սերգեայ եւ Ապիտոնի եւ երկուց ներքինեացն

Ուրբաթ 24 Յունւարի 2025;
Ա Տիմ,2։3-14,Յվհ 5։31-47

Շաբաթ 25 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոց հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի եւ Գրիգորի Աստուածաբանին

Կիրակի 26 Յունւարի 2025;
Սուրբ Ծննդեան երկրորդ կիրակի, Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Երկուշաբթի 27 Յունւարի 2025;
Սրբոց Վկայիցն Եւգինեոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի եւ Ակիւղասայ

Երեքշաբթի 28 Յունւարի 2025;
Սրբոցն Անդրէի զօրավարի եւ բանակի նորին, եւ վկայիցն՝ Կալինիկոսի եւ Դոմետեայ։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ