Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ԵՒ ՕԾՄԱՆ 29-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ

Կիրակի, 30 յունիս 2024 թւականին, յընթացս Ս. եւ անմահ պատարագի Թեհրանի բոլոր եկեղեցիներում կատարւեց Հայրապետական մաղթանք Ս. Աթոռիս գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման քսանիններորդ տարեդարձի առիթով:

Ս. Սարգիս եկեղեցում պատարագիչն էր Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը իսկ Կրօնական արարողութեանը ներկայ էին Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչները եւ հաւատացեալ ժողովուրդ:

Հայրապետական մաղթանքի աղօթքներով Հայր Սուրբը խնդրեց Աստծուց Մեծի տանն Կիլիկիոյ արժանընտիր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի կենաց արեւշատութիւն եւ առողջութիւն։

Աղօթքի մի այլ բաժնում ներկաների անունից աղօթք բարձրացւեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Պատրիարքական զոյգ աթոռների եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառի առաւել իմաստութեան եւ մտքի պայծառացման համար որպէս ճշմարիտ հովիւ հովելու Հայկազեան ազգի զաւակներին։

Յաւարտ Հայրապետական մաղթանքի Հայր Սուրբը ներկաների ուշադրութեան յանձնեց, որ սոյն մաղթանքը կատարւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ընտրութեան եւ օծման 29֊րդ տարեդարձի առիթով, եւ խնդրեց ներկայ հաւատացեալներից որ իրենք էլ հոգեւոր դասի հետ միասին աղօթեն Նորին Սրբութեան առողջութեան եւ արեւշատութեան համար, որպէսզի մեր ժողովուրդը ներկայ դժւարին պահերին կարողանայ Հայրապետի հայրական օրհնութեան եւ ցուցումների շնորհիւ անփորձանք կերպով հասնել խաղաղ նաւահանգիստ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 10 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.1‐9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.4։

Հինգշաբթի 11 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոյն Եսայեայ մարգարէին

Ուրբաթ 12 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.10‐18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.2‐9։

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Սրբոցն Թադէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդխտոյ կուսին

Կիրակի 14 Յուլիսի 2024;
Բ կիր. զկնի Վարդավառի

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին և քառասուն և հինգ վկայիցն,եւ սրբոց կուսանացն Յուստինեայ, Եւփիմեայ և Քրիստինեայ

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Աթանագինեայ եպիսկոպոսին եւ տասն աշակերտացն եւ հինգ վկայիցն

Չորեքշաբթի 17 Յուլիսի 2024;
Ա Կորնթ 2։12-3։10, Մտթ․18։15-22

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոց նախահարցն` Ադամայ, Աբէլի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարօնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուէլի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէօնի եւ այլոց սրբոց նախահարցն

Ուրբաթ 19 Յուլիսի 2024;
Ա Կորնթ․5։9-6։10, Մտթ 18։23-35

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ