×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ /home/krtakani/public_html/tehranprelacy/images/201605/2016053001
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201605/2016053001

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը պատարագ մատուցեց Գլենդէլի «Ս. Աստւածածին» եկեղեցում

Հիւրաբար Հիւսիսային Ամերիկայի արեւմտեան թեմում գտնւող Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ուրբաթ մայիսի 29-ի առաւօտեան, պատարագ մատուցեց Գլենդէլի Ս. Աստծածին եկեղեցում, որի ընթացքում տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք՝ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 98-րդ տարեդարձի առիթով:

Ս. պատարագին, որին նախագահում էր Հիւսիսային Ամերիկայի արեւմտեան թեմի առաջնորդ Տէր. Մուշեղ Ս. Արք. Մարտիրոսեանը, ներկայ էին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան երէց միաբաններից Գերշ. Տ. Եփրեմ Արք. Թապագեանը, քահանայից դասը եւ բազմահարիւր հաւատացեալներ: 

Ս. պատարագի ընթացքում, կատարւեց եպիսկոպոսական Հանրապետական մաղթանք եւ օրհնւեցին Հայաստանի Հանրապետութեան և Արցախի Հանրապետութեան Եռագոյն դրօշները, որից յետոյ ներկաների ընկերակցութեամբ հնչեց «Մեր հայրենիք» օրհներգը:

Գերշ. Տէր Սեպուհ Արք. Սարգսեանն իր քարոզում անդրադարձաւ Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու դերակատարութեանը և ընդգծեց, որ պատմութեան ընթացքում Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցին շարունակ տէր կանգնած է հայ ժողովրդին եւ Հայաստան հայրենիքին:

Սրբազան Հայրն անդրադառնալով օրւայ խորհրդին, նշեց որ Հանրապետական մաղթանք նշանակում է աղօթել երկրի ու ժողովրդի համար, որոնք մի ամբողջութիւն են համարւում, իսկ աղօթքը իրար միացնող հոգևոր կամուրջ է:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը կարեւորելով Մայիսեան յաղթանակը՝ նշեց. «Եթէ չլինէր 1918-ի Մայիսի 28-ի Հանրապետութիւնը, շատ հաւանաբար մենք չէինք ունենայ այսօրւայ ազատ ու անկախ հանրապետութիւնը»:

Յաւարտ ս. պատարագի՝ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ձեռամբ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի, ինչպէս նաեւ Արցախի գոյամարտում ու այլ ճակատամարտերում զոհւած հայ ազատամարտիկների հոգու խաղաղութեան համար:

 {gallery}201605/2016053001{/gallery}