Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՃՐՏՊ. ՆՈՐԱՅՐ ԱՐԱՄԵԱՆԻ ԱՅՑԸ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ «ԱՐԱՔՍ» ԴՊՐՈՑ

Երեքշաբթի, 14 մայիս 2024 թւականին, Հայոց Ազգ. «Արաքս» դպրոցի հիմնադրման եւ գործունէութեան 70-ամեայ յոբելեանի առիթով, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը այցելեց յիշեալ դպրոցը, որտեղ մտերմիկ հանդիպում ունեցաւ դպրոցի Տեսչական կազմի եւ Յոբելենական յանձնախմբի ու Ծնողական խորհրդի ներկայացուցիչների հետ:

Թեմական խորհրդի ատենապետը նախ այցելեց դպրոցի նախասրահում ցուցադրւած տարբեր առիթներով պատրաստւած աշակերտութեան նկարչութեան եւ ձեռարւեստի աշխատանքները ապա այցելեց 70-ամեակին նւիրւած ցուցահանդէսը, որտեղ ի ցոյց էին դրւած անցեալի հայոց լեզւի, պատմութեան ու կրօնի դասագրքերից, համազգեստներից ու գրասեղաններից նմուշներ եւ դպրոցի տոհմածառը, որն իր մէջ պարունակում էր անցեալն ու ներկան պատկերող լուսանկարները, եւ նաեւ տարբեր տարեշրջաններում թեմիս դպրոցների եւ աշակերտների ցանկերը ներկայացնող ցուցատախտակ:

Դպրոց այցելութեան ընթացքում այցելութիւն կատարւեց դպրոցի առաջին դասարան, ինչպէս նաեւ սերւէրի ու համակարգչի սենեակներ, որոնց վերաբերեալ դպրոցի տեսչուհի՝ տկն. Անի Մանուկեանի միջոցով տրւեցին համապատասխան բացատրութիւնները: Դպրոցի տեսչուհին նաեւ նշեց, որ դպրոցի բոլոր դասարաններն անւանակոչւած են մարդկային բարեմասնութիւններով, որոնք այդպիսով արմատաւորւում են աշակերտութեան մտքում:

Հանդիպման ընթացքում բարիգալստեան եւ շնորհակալական խօսքեր հնչեցին դպրոցի տեսչուհի՝ տկն. Անի Մանուկեանի եւ յոբելենական յանձնախմբի ատենապետուհի Իռէն Աբնուսեանի կողմից:

Տկն. Իռէն Աբնուսեանն իր արտայայտութիւնների ընթացքում կարեւորեց ամեակների նշումն ու մեծարումը մատնանշելով, որ դա նշանակում է անցած ուղին վերապրել, վերյիշել եւ մատուցել նոր սերնդին, այն նպատակով, որ լաւագոյնս գնահատւի մեր նախնիների միջոցով հիմնադրւած կառոյցների արժէքներն ու առաքելութիւնը: Նա բարձր գնահատելով «Արաքս» դպրոցի 70-ամեայ անցած ուղին յոյս յայտնեց, որ յիշեալ դպրոցը, որպէս Թեհրանի կենտրոն քաղաքամասի միակ ազգ. թեմապատկան դպրոց, երկար տարիներ կանգուն կը շարունակի իր աշխատանքը:

Դպրոցի տեսչուհի՝ տկն. Անի Մանուկեանը ընդհանուր անդրադարձ ունենալով դպրոցի աշխատանքներին կարեւորութեամբ մատնանշեց դպրոցում առկայ հնարաւորութիւններին եւ յարմարութիւններին, որոնք դպրոցի անձնակազմի ջանադիր աշխատանքով ի նպաստ են դրւում նոր սերնդի ուսուցման եւ հայեցի դաստիարակութեան նւիրական առաքելութեան:

Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը նաեւ իր հերթին գնահատեց դպրոցի Տեսչութեան, Ուսուցչական կազմի, Ծնողական խորհրդի եւ մասնաւորապէս Յոբելենական յանձնախմբի եւ հովանաւոր-բարերարի մեծ նւիրումով կատարած աշխատանքները եւ շնորհաւորանքի խօսքեր ուղղեց դպրոցի 70-ամեակ առիթով: Նա իր արտայայտութիւններում ընդգծեց հայ եկեղեցու, հայ դպրոցի եւ հայ ընտանիքի համադիր եւ միասնական կարեւոր դերակատարութեանը, որոնք իբրեւ հայ համայնքների հիմնական սիւներ պէտք է աշխատեն ի խնդիր հայապահպանման եւ նոր սերնդի հայեցի դաստիարակութեան հիմնական առաքելութեան: Թեմական խորհրդի ատենապետը վստահեցրեց, որ բոլոր դժւարութիւններով հանդերձ՝ Թեմական խորհուրդը, Կրթական խորհրդի հետ համագործակցաբար աշխատում է հնարաւորութեան սահմաններում նեցուկ հանդիսանալ դպրոցներին եւ դժւարութիւնները մեղմացնելով ապահովել եւ բարելաւել հայկական դպրոցների կրթական մակարդակը, սակայն միեւնոյն ժամանակ անդրադառնալով տարիների ընթացքում համայնքում աշխատող հայկական դպրոցների աշակերտութեան թւի զգալի նւազման եւ դպրոցների թւի անփոփոխ մնալուն, այժմէական կարեւոր օրակարգ համարեց դպրոցների եւ մանկապարտէզների վերադասաւորման ծրագրի մշակումը, որին հարկ է աչալուրջ կերպով զբաղւել:

Նոյն օրը նաեւ հանդիպում կայացաւ դպրոցի ուսուցչական կազմի հետ, որի ընթացքում պրն. Արամեանը շնորհակալական խօսքեր ուղղեց դպրոցի աշխատանքների իրականացման ուղղութեամբ իրենց դերակատարութեան առթիւ եւ լաւագոյն մաղթանքներով յաջողութիւն մաղթեց ապագայ աշխատանքներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 04 Յունիսի 2024;
ՍՐԲՈՒՀԻ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՐԲՈՒՀԻ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐԸ

Հինգշաբթի 06 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. ՍԱՀԱԿ ԵՒ Ս. ՅՈՎՍԷՓ ԿԱՐՆԵՑԻՆԵՐԻ

Շաբաթ 08 Յունիսի 2024;
Սուրբ Ներսէս Մեծ Հայրապետի տօնը եւ մեր թեմում Հայրերի օր է։ Շնորհաւոր հայ «Հայրերի օր»-ը

Երեքշաբթի 11 Յունիսի 2024;
Ս․ Կոստանդիանոս կայսերի եւ նրա մօր՝ Հեղինէ թագուհու յիշատակութեան օր

Շաբաթ 15 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. Գրիգոր Լուսաւորչի ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳԻՒՏԻ ՏՕՆ՝ ԳԻԻՏ ՆՇԽԱՐԱՑ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն Սուրբ թարգմանիչներ՝ Սահակի եւ Մեսրոպի

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատ Թագաւորի ու Աշխէն Թագուհու եւ Խոսրովիդուխտի

Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 17 Յունիսի 2024;
Սրբոց վկայիցն Անտոնինոսի, Թէոփիլոսի, Անիքտոսի եւ Փոտինոսի

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօնէ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Չորեքշաբթի 19 Յունիսի 2024;
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 9.1‐16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.1‐8։

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոց թարգմանչաց հարցն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ

Ուրբաթ 21 Յունիսի 2024;
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 9.17‐27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.16‐23։

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատայ թագաւորին մերոյ, Աշխէնի տիկնոջն եւ Խոսրովիդխտոյն

Կիրակի 23 Յունիսի 2024;
Ե կիրակի. զկնի Հոգեգալստեան: Տօն գիւտի տփոյ Սրբուհւոյ Աստուածածնի

Երկուշաբթի 24 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Կալիստրատոսի, քառասուն եւ ինն վկայիցն եւ Ղունկիանոսի քահանային

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոյն Զաքարիայի մարգարէին

Չորեքշաբթի 26 Յունիսի 2024;
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 10.5‐17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.31‐42։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ