Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի ծրագրերի շրջանակում «Հայ կին» միութեան գրական խմբի նախաձեռնութեամբ գրական երեկոյ

Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակը ոգեկոչելու միջոցառումների շրջանակում, կիրակի 28 ապրիլ 2024 թւականին, նախաձեռնութեամբ «Հայ կին» միութեան գրական խմբի կազմակերպւել էր գրական երեկոյ, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի ներքոյ:

Տէրունական աղօթքով մեկնարկած միջոցառման բացման խօսքով հանդէս եկաւ Նորա Դաւթեանը, որից յետոյ գրական խմբի անդամները ռադիօբեմադրութեամբ ներկայացրեցին Վարդգէս Պետրոսեանի «Կրակէ շապիկ» վէպը՝ ղեկավարութեամբ Դիանա Յովհաննիսեանի:

Լուրը՝ «Ալիք»-ից