×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201605/2016052401
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201605/2016052401

Ուխտագնացութիւն դէպի Ղազւին

Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին, որպէս անբաժանելի մէկ անդամը Ընդհանրական Եկեղեցու մեծ ընտանիքին, յատկանշւում ու մասնաւորւում է իր բազմահազար սուրբերով, հաւատքի ախոյեան նահատակներով ու աննւաճելի վկաներով, որոնց վարդաբոյր արեան հեղումով սրբագործւեց ու նւիրագործւեց մեր Հայկեան երկիրն ու հողը:

Այդ Հաւատքի հերոս-նահատակների հոյլի գլխաւորներից են հանդիսանում Ս. Հռիփսիմեանց կոյսերը, որոնք Քրիստոսի հանդէպ իրենց ունեցած հաւատքին, նւիրումին եւ հաւատարմութեան, ինչպէս նաեւ իրենց մաքրամաքուր կենցաղին, բարոյականին, սրբութեան, ժուժկալութեան, կուսութեան եւ հոգու ներքին անխախտելի զօրութեան շնորհիւ հանդիսացան Հայաստան աշխարհում Քրիստոնէական կրօնի պաշտօնական ընդունման եւ որդեգրման նախակարապետները:

Առ այդ, Սրբուհիների տօնին ուրախ առիթով ամէն տարի Ղազւին քաղաքում դէպի Ս. Հռիփսիմէ եկեղեցի տեղի է ունենում յատուկ ուխտագնացութիւն: Այս տարի էլ, Թեհրանի եկեղեցիների եկեղացական խորհուրդների կողմից կեանքի կոչւած յատուկ ուխտագնացութեան յանձնախմբի կողմից կազմակերպւեց մի ուխտագնացութիւն: Այս ուխտագնացութիւնը նախորդ ուխտագնացութիւններից տարբերւում էր այն իմաստով, որ այս տարի համընկնում էր Ս. Հռիփսիմէ եկեղեցու կառուցման եւ օծման 80-ամեակին:

Ուխտագնացութեան մասնակցում էին նաեւ տարբեր միութիւններ: Թւականիս, կիրակի 22 մայիսի առաւօտեան շուրջ 500 ուխտաւորներ զանազան շրջաններից արդէն ժամանած էին Ղազւին քաղաք եւ լցրել Ս. Հռիփսիմէի եկեղեցին ու եկեղեցու բակը: Առաւօտեան ժամը 9:00-10:00 տեղի ունեցաւ գիշերային եւ առաւօտեան ժամերգութիւնները, ապա սկսւեց հանդիսաւոր եպիսկոպոսական պատարագը: Այդ առիթով պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց՝ Թեմիս առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար. Ս. եպս. Աշգարեանը, առընթերակայութեամբ՝ Արժ. Տ. Սահակ Քհնյ. Խոսրովեանին: Ուխտագնացութեան հիւրաբար ներկայ էին նաեւ Արժ. Տ. Վազգէն քհնյ. Շմաւոնեանն ու Արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանը: Պատարագի երգեցողութիւնը կատարեց ուխտագնացութեան յատուկ երգչախումբը ղեկավարութեամբ՝ տիկ. Օֆիկ Մելիքեանի: Յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն հոգիների համար Եկեղեցու երկար տարիների (35 տարի) մշակ ու ծառայող հանգուցեալ Արժ. Տ. Յարութիւն Աւգ. Քհնյ. Տ. Մեսրոպեան-Բալայեանի, եկեղեցու եւ ողջ համայնքի ննջեցեալ բարերարների հոգիների խաղաղութեան համար:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ Սրբազան Հայրը այցելեց բակում սեղանների շուրջ տեղակայւած ուխտաւորներին եւ մտերմիկ զրոյց ունեցաւ նրանց հետ: Յիշենք որ այս առիթով Շահինշահրից էլ մի խումբ ուխտաւորներ էին եկած: Ապա, Ղազւինի եկեղեցադպրոցական հոգաբարձութիւնը՝ ատենապետութեամբ Վիգէն Բարսեղեանի,  ճաշով պատւեց Սրբազան Հօրն ու նրա ընկերակիցներին: Ամբողջ յետմիջօրէն ուխտաւորները հաճելի ու յիշատակելի պահեր ապրեցին եւ երեկոյեան հրաժեշտ տալով Ղազւինահայերին՝ վերադարձան Թեհրան:

 {gallery}201605/2016052401{/gallery}