Թեմիս Առաջնորդ Սրբազան Հայրը ժամանեց Ամերիկայի արևմտեան թեմ

Աստւածաշնչային Ընկերութիւնների Համաշխարհային Ժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ ուղեւորուած Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն աւարտելով հիւսիսային Ամերիկայի արեւելեան թեմ կատարած ուղեւորութիւնը տեղական ժամանակով երկուշաբթի մայիսի 23-ի ժամը 14-ին ժամանեց Լոս Անջելեսի օդանաւակայան:

Օդանաւակայանում Սրբազան հօրը դիմաւորելու էին եկել հիւսիսային Ամերիկայի արեւմտեան թեմի առաջնորդ Գերշ. Տէր Մուշեղ Արք. Մարտիրոսեանի ներկայացուցիչ արժանապատիւ Տէր Կոմիտաս քհնյ. Թորոսեանը եւ Լոս Անջելեսում հաստատւած մի խումբ իրանահայ նախկին ազգայիններ:

Սրբազան հայրը Գերշ. Տէր Մուշեղ Ս. Արք. Մարտիրոսեանի հրաւէրով հիւսիսային Ամերիկայի արեւմտեան թեմ կատարած ուղեւորութեան ընթացքում մասնակցելու է տարբեր միջոցառումների:

Ուրբաթ մայիսի 27-ին  Բրբանքի «Մարտիրոսեան» կենտրոնում տեղի կունենայ Սրբազան հոր մասնակցութեամբ ժողովրդային հանդիպում:

Սրբազան հայրը կիրակի մայիսի 29-ի առաւօտեան պատարագելու եւ քարոզելու է Գլենդէլի «Ս. Աստւածածին» մայր եկեղեցում:

Իր այցի շրջանակներում Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը մասնակցելու է տարբեր հանդիպումների: