Կրօնագիտութեան և Աստւածաբանութեան Ֆակուլտետների Ուսանողների Այցելութիւններ

Թւականիս Մայիս ամսի երկրոդ 10-օրեակի ընթացքին, Ս. Սարգիս Մայր Եկեղեցի, Ս. Աստւածածին և Ս. Թարգմանչաց եկեղեցիներ այցելեցին Թեհրանի և Ղոմի Կրօնագիտութեան և Աստւածաբանութեան Ֆակուլտետների մագիստրոսի և դոկտորայի աստիճանի ուսանողները գլխաւորութեամբ իրենց պատկան դասախօսների և գիտական խորհրդի:

Հանդիպման ընթացքին Ազգային Առաջնորդարանի հանրային կապի հոգևոր հայր՝ Արժ. Տ. Գրիգորիս Քհն. Ներսիսեանը հակիրճ բացատրութիւններ տւեց հայ եկեղեցու տաճարաբանութեան՝ ճարտարապետութեան, ընդհանրապէս եկեղեցու էութեան՝ Ս. Խորհրդների, ծիսագիտութեան վերաբերեալ, որոնց առընթեր անդրադարձաւ նաև Հայ Առաքելական եկեղեցու Աստւածաբանութեան: