Պաշտօնական տւեալներ. ՆԳՆ ԿԸՅ-ն յայտարարեց Արա Շահվերդեանի եւ Գեղարդ Մանսուրեանի յաղթանակի մասին

Ներքին գործերի նախարարութեան Կենտրոնական ընտրական յանձնաժողովը հրապարակեց 12-րդ գումարման Իսլամական խորհրդարանի ընտրութիւններում կրօնական փոքրամասնութիւնների ընտրութիւնների պաշտօնական արդիւնքները:

Ըստ դրանց՝ Թեհրանի եւ Իրանի հիւսիսային շրջանի իրանահայութեան պատգամաւոր ընտրւած Արա Շահվերդեանը 6078 վաւեր քւէներից ստացել է 5058 ձայն (83.21%), իսկ Սպահանի եւ Իրանի հարաւային շրջանի իրանահայութեան պատգամաւոր ընտրւած Գեղարդ Մանսուրեանը 1378 վաւեր քւէներից ստացել է 1035 ձայն (75.10%):

Զրադաշտների պատգամաւոր է ընտրւել Բեհշիդ Բարխորդարը, որը 1819 վաւեր քւէներից ստացել է 1021 ձայն (56.12%): Հրեաների պատգամաւոր է ընտրւել Հոմայուն Սամէ Եհ Նաջաֆաբադին, որը 2626 վաւեր քւէներից ստացել է 1406 ձայն (53.54%), իսկ ասորիների եւ քաղդէականների պատգամաւոր է ընտրւել Շառլի Էնւիէ Թեքիէն, որը 2375 վաւեր քւէներից ստացել է 2268 ձայն (95.49%):

Լուրը՝ «Ալիք»-ից