Սրբազան Հօր այցը Ազգային Դպրոցներ (2)

Սեպտեմբեր 29-ին տեղի ունեցաւ Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի  ազգային դպրոցների այցելութիւնների 2-րդ շարանը:

Սրբազան Հայրը նախ այցելեց Ահարոնեան Մանկապարտէզ:

Ապա իր երկրորդ այցն ունեցաւ «Նայիրի» տղ. տարրական դպրոց:

Այս դպրոցներում ևս Սրբազան Հօրը դիմաւորեցին ծաղկեփնջերով և աւանդական աղ ու հացով:  Առաջնորդ Սրբազանն աղ ու հացն օրհնելուց յետոյ, մօտեցաւ աշակերտ-ուհիներին և բոլորը միասին կատարեցին Տէրունական աղօթքը:  Ապա մանկապարտէզի տեսցչուհին և «Նայիրի» դպրոցի փոխտեսչուհին իրենց բարի գալստեան խօսքերն ասացին: 

Մանկապարտէզում, սաներն իրենց խմբական երգերով և արտասանութիւնով սկսեցին ծրագիրը:  Այնուհետև Սրբազան Հայրը, ուրախութիւն յայտնեց մեր փոքրիկներին նորից տեսնելուց, ապա պարզ լեզւով խօսեց Հայոց լեզւի տառերի գիւտի և Ս. Մեսրոպ Մաշտոցի մասին:  Վերջում նրանց օրհնեց և ապսպրեց, որ լաւ բալիկներ լինեն և ջանանան կարելիին չափ լաւ բաներ սովորել: 

Նայիրի տարրական դպրոցի աշակերտներից իրենց աշակերտական խօսքն յայտնեցին Սրբազան Հօրը և հանդէս եկան ասմունքով: 

Առաջնորդ Սրբազանը, այստեղ ունեցած իր արտայայտութեան ընթացքին քաջալերեց աշակերտներին, որպէսզի միմեանց սիրեն և մեծերի խօսքը լսեն, ասելով՝ «Մեզ բոլորին սիրողը և մեր բոլորի հայրը՝ Աստւած ինքն է, որ տեսնում է մեզ և մեզնով ուրախանում:  Երբ մենք բարի և աշխատասէր ենք լինում և մեր մեծերի խօսքը լսում, դասարանում մեր ուսուցիչներն ու ընկերներն էլ են մեզ սիրում, որովհետև Աստւածաշունչն ասում է, որ մենք եթէ Աստծուն պիտի սիրենք, նախ պիտի մեզ և միմեանց սիրենք:  Եթէ չսիրենք, չենք կարող Աստծուն սիրենք:  Եթէ միմեանց, ուսուցիչների, տեսուչների, պատասխանատուների և մեր մեծերի խօսքերը չլսենք, Աստծու խօսքն էլ չենք կարող լսել»: 

Վերջում Սրբազան Հայրը օրհնելով աշակերտութեանը, աւարտեց իր 2-րդ օրւայ այցը: 

Այցերի ընթացքին ներկայ էին Կրթական Խորհրդի ներկայացուցիչներ՝ տկն. Մելինէ Բադալը և տկն. Ռուբինա Օհանեանը: