Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201605/2016051202
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201605/2016051202

Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցին նւիրւած Բանախօսութիւն եւ գեղարւեստական երեկոյ՝ Հ.Հ.Ը.Միութեան յարկի տակ

Նախաձեռնութեամբ Հայ համալսարանականների ընդհանուր միութեան, թւականիս չորեքշաբթի, մայիսի 4-ին, միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում, կազմակերպւել էր բանախօսութիւն եւ գեղարւեստական երեկոյ նւիրւած՝ Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցի ոգեկոչմանը:

Ծրագիրը մեկնարկեց Տէրունական աղօթքով, որը կատարեցին միութեան «Տաւիղ» եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախմբերը՝ Արփի Սիմրոջեանի ղեկավարութեամբ: Երգչախմբերը իրականացրեցին նաեւ զանազան կտորներ:

Բացման խօսքով հանդէս եկաւ միութենական Անիա Խոդաբախշեանը:

Օրւայ բանախօս էր հրաւիրւած միութենական Արա Աւետեանը, անդրադառնալով Արցախի վերջին հակամարտութիւններին եւ դեռ շարունակւող ռմբակոծութիւններին:

Միջոցառումը յագեցած էր նաեւ ասմունքային կատարումներով, ուր ելոյթներով հանդէս եկան՝ Անի Յովհաննիսեանը, Մինէ Նազարեանը եւ Անգինէ Վարդանեանը:

Ջութակային կատարումով ելոյթ ունեցաւ Արամազդ Յովհաննիսեանը՝ ներկայացնելով «Կռունկ»-ը:

Աւարտին բեմ հրաւիրւեց առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը: Սրբազան Հայրը իր գնահատանքի խօսքն ասաց միջոցառման կապակցութեամբ եւ ժողովրդին կոչ ուղղեց հաւատարիմ մնալ ազգային-կրօնական արժէքներին:

Նշենք, որ միութեան նախասրահում կազմակերպւել էր լուսանկարների ցուցահանդէս, որոնք խօսուն պատկերներ էին Հայոց Ցեղասպանութեան իրողութեան:

Միջոցառմանը ներկայ էին նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Քաղաքական վարչութեան անդամ Վարդան Վարդանեանը, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի անդամները, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ հոծ թւով ներկաներ:

Վերջում կազմակերպւել էր ընդունելութիւն:

{gallery}201605/2016051202{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ