ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Եկէք միասնաբար օժանդակենք եւ մեր կարողութեան համաձայն նեցուկ կանգնենք արիասիրտ արցախահայութեան:

Ի հետեւումն նախորդ հաղորդագրութեան, մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ ուրբաթ 6 հոկտեմբեր 2023 թւականին, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում գումարւեց՝ Արցախում տեղի ունեցած իրադարձութիւններից տուժածներին եւ բռնի տեղահանւած արցախահայութեանը օժանդակող յանձնախմբի երրորդ նիստը:

Այս կապակցութեամբ տեղեկացնում ենք, որ Ձեր սրտաբուխ նւիրաբերած նիւթական օժանդակութիւնների շնորհիւ, որպէս առաջին փուլ գնւել է 2000 ադիալ եւ 5200 կիլոգրամ բրինձ, որոնք յառաջիկայ օրերին փոխադրւելու են Հայաստան: Նշենք, որ բեռնափոխադրման եւ սահմանից ապահով անցկացման համար համագործակցելու է Իրանի Կարմիր Մահիկ կազմակերպութիւնը:

Սիրելի հայրենակիցներ, եղանակային պայմանների համաձայն օգնութեան երկրորդ փուլի համար նախատեսւել են բաճկոնների եւ որպէս սնունդ՝ մակարոնեղէնի գնման առաջնահերթութիւնները:

Ուստի մեր համայնքի բոլոր անդամներից, միութիւններից, եկեղեցական ու ծնողական խորհուրդներից խնդրում ենք, որ նիւթական օժանդակութիւնները փոխանցեն վերոնշեալ նպատակին յատկացւած հետեւեալ հաշւեհամարին՝

بانک ملت - شعبه استاد نجات الهی - کد 1263032
شماره حساب 7411344978
شماره کارت 2551-6076-3373-6104
بنام شورای خلیفه گری ارامنه تهران و شمال
IR790 120 0000 0000 7411 3449 78شبا شماره

Յաւելեալ տեղեկութիւնների համար կարող էք զանգահարել Թ.Հ.Թ. Ազգ. Առաջնորդարան՝ 88901634-6 հեռախօսահամարով ապա հաւաքել 23 ներքին համարը:

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ