×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201605/2016050901
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201605/2016050901

Ազգային տեսլականի շուրջ մեր միասնութիւնը...

«Ալիք»- Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցը Ապրիլի 24-ի երեկոյեան Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Սասունցի Դաւիթ» սրահում համախմբել էր հազարաւոր իրանահայերի:

Կենտրոնական միջոցառումը նախաձեռնութիւնն էր Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի, որտեղ նաեւ իր լուման էր բերել Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութիւնը: Միջոցառմանը արտայայտւեցին՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, Արցախից Արամայիս Աղաբէկեանը եւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Նրանց բոլորի ելոյթներում շեշտակիօրէն ընդգծւում էր Արցախեան քառօրեայ պատերազմի պատճառահետեւանքային գործօնը, ազգային յաղթանակը եւ ամենակարեւորը մեր զինւորների արիութիւնը:

Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի խօսքը փոխանցեց՝ Անահիտ Աւետեանը:

Գեղարւեստական յայտագրում հանդէս եկան՝ ասմունքի մեծ վարպետ Հրաչուհի Ութմազեանը, որի ելոյթները առաջին անգամը չէ, որ ինքնաբուխ պարտադրում են հանդիսատեսին յոտնկայս ծափահարել, պոլսահայ երգչուհի՝ Սիբիլը, ով իր հայրենասիրական երգերով յուզեց ու դրանով ապրեցրեց ներկաներին, Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» պարախումբը ղեկավարութեամբ Անահիտ Աւետեանի եւ աւելի ուշ բեմում արդէն Սեւան Շահմիրեանի եւ Քլօդ Սարգսեանի հեղինակած «Արցախի ֆիդայիներ» տեսահոլովակն էր: Սիբիլին իրենց երգերով ընկերակցում էին կազմակերպութեան «Նարեկ» մանկա-պատանեկան երգչախմբի սաները:

Վերջում «Գետաշէն» երգով աւարտւեց երեկոն:

{gallery}201605/2016050901{/gallery}