Բակօ Սահակեանն ընդունել է Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին

Արցախի Հանրապետութեան Նախագահ՝ Բակօ Սահակեանը մայիսի 5-ին ընդունել է Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արքեպիսկոպոս Սարգսեանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ՝ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, քննարկւել են պետութիւն-եկեղեցի կապերին, ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծւած լայնածաւալ պատերազմական գործողութիւններին եւ դրանց հետևանքներին վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակեանը նշել է, որ Հայ Առաքելական եկեղեցին մեծ ներդրում ունի Հայրենիք-Սփիւռք կապերի ամրապնդման և ընդլայնման գործում ու երախտագիտութիւն յայտնել Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսեանին Արցախին մշտապէս սատարելու համար: