Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«ԱՍՏՒԱԾԱՅԻՆ ԿՐՕՆՆԵՐԻ ԴԻՏԱՆԿԻՒՆԻՑ ՀԱՒԱՏՔԸ ԵՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մշակութային աշխատանքների, համագումարների եւ կազմակերպութիւնների գերատեսչութեան նախաձեռնութեամբ եւ Թեհրանի հայոց թեմի ազգային իշխանութեան համագործակցութեամբ չորեքշաբթի 19 յուլիս 2023 թւականի երեկոյեան ազգային առաջնորդարանի դահլիճում կայացաւ Աստւածային կրօնների միջեւ երկխօսութեան այս տարւայ ընթացքում երկրորդ համագումարը՝ «Աստւածային կրօնների դիտանկիւնից հաւատքը եւ հասարակութեան բարեկարգումը» խորագրով:

Իրանի պետական հիմնով եւ Տէրունական աղօթքով մեկնարկած միջոցառման առաջին դասախօսն էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Նա իր դասախօսութեան ընթացքին կարեւորելով հաւատքի դերը համայնքի ի մասնաւորի ընտանիքի մէջ ասաց․-«Աստւածաստեղծ մարդկային կեանքն ինքնանպատակ չէ, քանի որ «Աստծու պատկերով» ստեղծւած մարդը ձգտում է կատարելութեան»: Նա յաւելեց.-«Աստւած ստեղծեց նրան ոչ միայն այս աշխարհը եւ նրա բոլոր արարածներին կառավարելու համար, այլ յատկապէս շարունակելու արարչագործութիւնն այս երկրի վրայ: Այսինքը մարդը կոչւած է շարունակելու Աստծու գործը, այսինքն ընտանիք կազմելով դրախտային կեանքի շարունակողը լինի, ինչը քրիստոնեայ մարդու պարտականութիւնն է»։

Առաջնորդ Սրբազան Հայրը իր խօսքը շարունակելով ակնարկեց, որ Յիսուս Քրիստոսի կողմից լեռան քարոզում արտայայտւած ոսկէ խօսքերը արտայայտում է քրիստոնէական կեանքի հիմնական սկզբունքները. Նա նաեւ անդրադառնալով Պօղոս առաքեալի Եփեսացիներին ուղղւած նամակին ասաց, որ առաքեալը մեզ պատւիրում է ընդօրինակել Աստծուն եւ որպէս նրա սիրելի զաւակները, պարտաւորենք սիրով ընթանանք, ինչպես որ Քրիստոսը սիրեց մեզ եւ իրեն հանձնեց Աստծուն որպէս անուշահոտ զոհ մեր փրկութեան համար» (Հմմտ Եփես. 5. 1-2):
Նա նաեւ ասաց, որ հեթանոսաց առաքեալը մեզ յորդորում է զգօն եւ ամուր մնալ քրիստոնէական հաւատքի մէջ, որպէսզի չպղծեն աստւածային պատկերը, որով իրենք ստեղծւեցին։
Սրբազան Հայրը նաեւ յիշեցրեց առաքեալի խօսքը, որ իւրաքանչիւր հաւատացեալ Աստծու Սուրբ Հոգու տաճար հանդիսանալով դառնում է նոր մարդ, նոր արարած՝ եւ Աստծու իսկական գործընկերը։
Նա դարձեալ Առաքեալի բառերով հաւատքի գործօնը բնորոշելով ասաց․-«Կեանքը մշտական պայքար է, բարի պատերազմ, որ քրիստոնեան պէտք է իր լրումին հասացնի Քրիստոսի հանդէպ ունեցած հաւատքով ու ակնածանքով, յաղթահարելով կեանքի մարտահրաւէրներին ։
Նա հաւատքը բացատրելուց յետոյ անդրադարձաւ հաւատքի հիմքի վրայ հաստատւած հասարակութեան բջիջ հանդիսացող ընտանիքին եւ ասաց․-«Ճշմարիտ քրիստոնեաներից կազմւած համայնքի բջիջը Քրիստոմեայ ընտանիքներն են, որոնք ի մի գալով կազմում են Քրիստոսի եկեղեցին։
Նա յաւելեց, որ Քրիստոսի Եկեղեցու գլխաւոր ու գերագոյն նպատակը՝ մարդկութեան տաճարացումն է։ Նա Քրիստոնեայ ընտանիքը բնորոշելով ասաց, որ դա՝ այն միջավայրն է ուր ձեւաւորւում է քրիստոնեայ մարդու արժանապատւութիւննու բարոյական ըմբռնումը, վայր ուր գոյանում քրիստոնէական մեծ ընտանիքի, այսինքն եկեղեցու կորիզը, որը երջանիկ ու խաղաղ կեանքի բոյն դառնալով, քրիստոնեական զորության աղբիւր է հանդիսանում։
Սրբազան Հայրը նաեւ ընդգծեց ընտանիքի անդամների, ի մասնաւորի այր եւ կնոջ միջեւ սիրոյ առկայութիւնը եւ այն նոյնացրեց Քրիստոսի եւ եկեղեցու միջեւ սիրոյ յարաբերութեան։
Նա եզրակացնելով ասաց․-«Ընտանիքը սուրբ է եւ թանկ. Քրիստոնիայի պարտքն է նախանձախնդրօրէն պահապանել նրա սրբութիւնն ու վեհութիւնը։
Միջոցառմանը ելոյթներով հանդէս եկան կրօնական ու էթնիկ փոքրամասնութիւնների հարցերով Հանրապետութեան նախագահի խորհրդական Մամուստա Աբդօլսալամ Քարիմին, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան պետական պատասխանատուները, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր առաջնրդները, նաեւ տեսակապի միջոցով այլ երկրներից կրօնագիտութեան եւ հասարակական հարցերով փորձագէտներ:

Մէկօրեայ համագումարին ներկայ էր Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին: Նա իր ելոյթի ընթացքում ընդգծեց.-«Իրանը հազարամեայ քաղաքակրթութիւն ունեցող երկիր է, որտեղ բոլոր էթնիկ խմբերն ու կրօնները միասին ապրել են կողք-կողքի»: Նա նշեց, որ այս խաղաղ գոյակցութիւնը հիմք է դրել այս երկրի հարուստ մշակոյթի, եւ կարեւորեց միաստւածեան կրօնների միասնականութիւնը: Նախարարի հաւաստմամբ աստւածային բոլոր կրօնների յարգելը համարւում է կարեւոր կէտ բոլորի համար եւ խօսքի ազատութեան պատրւակով այս աստւածային կրօններից որեւէ մէկի սրբութիւններին անարգելն անընդունելի է:

Համագումարի աւարտին նախարարի ձեռամբ գնահատագիր յանձնւեց թեմակալ առաջնորդին, իսկ վերջում պատւիրակութիւնը այցելեց Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի: Համագումարին ներկայ էին Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի ու հարաւային իրանահայութեան պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը, ասորիների պատգամաւոր՝ Շառլի Էնւիէն, Իրանում Վատիկանի դեսպանը, Իրանի հայ կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը եւ Թեմական խորհրդի ու ազգային մարմինների ներկայացուցիչներ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Շաբաթ 29 Յունիսի 2024;
«Տօն Յիսուսի տասներկու առաքեալների եւ տասներեքերորդ առաքեալի՝ Պօղոսի»

Շաբաթ 06 Յուլիսի 2024;
Հին ուխտի տապանակի յիշատակը եւ Նոր ուխտի սուրբ եկեղեցու տօնը:

Կիրակի 07 Յուլիսի 2024;
«Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութիւնը

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Ս.Թադէոս առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի եւ Յուստիանէ կոյսի, Եւփիմէ կոյսի եւ Փոքր Հայքի Հայ Լեգէոնի 45 վկաների, Քրիստինէ կոյսի Յիշատակութեան օր

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն Աթանագինէս եպիսկոպոսը

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Այսօր Տօնն է Ս. Գրիգոր Լուսաւորչի որդիների և Թոռների Յիշատակութեան օրը

Երեքշաբթի 30 Յուլիսի 2024;
Այսօր Հայոց առաքելական եկեղեցին յիշատակում է Սուրբ Վահան Գողթնեցուն:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 10 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.1‐9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.4։

Հինգշաբթի 11 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոյն Եսայեայ մարգարէին

Ուրբաթ 12 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.10‐18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.2‐9։

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Սրբոցն Թադէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդխտոյ կուսին

Կիրակի 14 Յուլիսի 2024;
Բ կիր. զկնի Վարդավառի

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին և քառասուն և հինգ վկայիցն,եւ սրբոց կուսանացն Յուստինեայ, Եւփիմեայ և Քրիստինեայ

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Աթանագինեայ եպիսկոպոսին եւ տասն աշակերտացն եւ հինգ վկայիցն

Չորեքշաբթի 17 Յուլիսի 2024;
Ա Կորնթ 2։12-3։10, Մտթ․18։15-22

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոց նախահարցն` Ադամայ, Աբէլի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարօնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուէլի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէօնի եւ այլոց սրբոց նախահարցն

Ուրբաթ 19 Յուլիսի 2024;
Ա Կորնթ․5։9-6։10, Մտթ 18։23-35

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ