Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ

ԹԵՀՐԱՆԻ «ԱԶԱՏ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԼԵԶՒԻ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՀՈՎԱՆԱՒՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ ՍՏԱՑԱԾ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹԵԱՆ ԵՒ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ԳՐՈՒԹԻՒՆՆ ՈՒՂՂՒԱԾ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ՝ ԱՄԲԻՈՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԻՒԹԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԲԱՐԵԽՆԱՄ ԱՌԱՋՆՈՐԴ
ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ ԵՒ
ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՅԱՐԳԱՐԺԱՆ ԿԱԶՄ՝

«Հայոց լեզւի եւ գրականութեան» ամբիոնի հովանաւոր հիմնադրամը, սոյն գրութեամբ իր երախտագիտութեան եւ շնորհակալութեան խօսքն է յայտնում յարգելի Խորհրդիդ, 2021 թւականից սկսեալ հիմնադրամի ստեղծման օրւանից մինչ այժմ մեր կողքին լինելու եւ ամբիոնի ուսանողներին նիւթական աջակցութիւն կատարելու համար:

Նշելի է, որ ներկայում ամբիոնը ունի շուրջ 25 ուսանող, որոնցից 10-ը օգտւում են նիւթական աջակցութիւնից: Յարգելի Խորհուրդդ մինչ այժմ ամբիոնի միակ մնայուն նիւթական հովանաւորն է համարւում:

Յուսանք, անկախ բոլոր հանգամանքներից այսուհետ եւս վայելելու ենք Ձեր հովանաւորութիւնը:

Յարգանօք՝
Հայոց Լեզւի եւ Գրականութեան
Ամբիոնի Հովանաւոր Հիմնադրամ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 14 Սեպտեմբերի 2023;
Դ օր խաչի Բ Կորնթացիներ 9.10-10.6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.13-26։

Ուրբաթ 15 Սեպտեմբերի 2023;
Ե օր Ս. Խաչի պահոց Բ Կորնթացիներ 10.7-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.37-49։

Շաբաթ 16 Սեպտեմբերի 2023;
Տօն Սրբոյ Եկեղեցւոյ ի նաւակատիս Սրբոյ Խաչին ԱՌԱԿՆԵՐ 3.9-17։ ԵՍԱՅԻ 66.12-16։ Ա ՏԻՄՈԹԷՈՍ 3.14-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.22-42։

Կիրակի 17 Սեպտեմբերի 2023;
ԽԱՉՎԵՐԱՑ Եսայի 49.13-23։ Գաղատացիներ 6.14-18։ Յովհ. 3.13-21։

Երկուշաբթի 18 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի։ Յիշատակ Մեռելոց Եսայի 65.22-25։ Ա Կորնթացիներ 2.6-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.22-36։

Երեքշաբթի 19 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Բարուք 4.36-5.9։ Եբրայեցիներ 3.1-6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.12-22։

Չորեքշաբթի 20 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Սոփոնիա 3.14-17։ Եբրայեցիներ 9.11-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 16.13-19։

Հինգշաբթի 21 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Եսայի 2.1-6։ Եբրայեցիներ 12.18-27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 21.12-17։

Ուրբաթ 22 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Զաքարիա 14.5-11։ Փիլիպեցիներ 2.5-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 19.16-22։

Շաբաթ 23 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Եսայի 51.4-11։ Ա Տիմոթէոս 6.13-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37-52։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ