Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՏՕՆԸ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Կիրակի թւականիս յուլիսի 16-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տօնակատարւեց Յիսուս Քրիստոսի պայծառակերպութեան տօնը:

Սուրբ Սարգիս եկեղեցում Կրօնական արարողութիւնը նախագահում էր Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ. Ս. Արք. Սարգսեանը: Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց ձեռամբ Արժ. Տ. Արիստակէս. Քհնյ. Շահմիրեանի։

Կրօնական արարողութեանը ներկայ էին Թեմական խորհրդի ներկայացուցիչներ պարոնայք՝ Հայրիկ Աղանեանը եւ Հայկազ Շիրւանեանը եւ նկատառելի թւով հաւատացեալներ:

Առաջնորդ Սրբազան Հօր տնօրինութեամբ օրւայ քարոզը փոխանցեց Կրօնական խորհրդի Երկրորդ Ատենապետ Արժ․ Տ․ Մեսրոպ քհնյ. Ռատթէոսեանը։

Քահանայ Հայրն իր քարոզի ընթացքին, ակնարկելով Քրիստոսի պայծառակերպութեան ժամանակ հին կտակարանեան երկու մարգարէների՝ օրէնքի ստացող Մովսէս մեծ մարգարէի ու նոյն օրէնքի պաշտպան Եղիայի յայտման մասին ասաց.-«Այլակերպութեան ընթացքին պատահող դէպքերը, երբեւիցէ պատահական չէին, այլ փաստում էին, որ Քրիստոսը նոյն ինքն օրէնք տւողն է ու մարգարէից եւ օրինաց լրումը»։ Նաեւ յաւելեց, որ Հայր Աստւած ճերմակ ու լուսաւոր ամպով ու նաեւ իր վկայութեամբ հաստատեց Քրիստոսի Աստւածութիւնն ու Մեսիականութիւնը։

Նա իր քարոզը շարունակելով ասաց, որ մենք որպէս Քրիստոնեաներ պարտաւոր ենք թարգմանելու մեր կեանքում Յիսուս Քրիստոսի պայծառակերպութիւնը: Նա յորդորեց, որ բոլորս պարտաւոր ենք Քրիստոսի լոյսով լուսաւորւելով նորոգենք մեր սիրտն ու հոգին ու մեր ամբողջ էութիւնը եւ այդ հոգեւոր նորոգութեան հասնելու համար պարտաւոր ենք Քրիստոսին դաւանելով, աղօթքով եւ ապաշխարութեամբ ելնենք մեր կեանքի Թաբոր լեռը, որպէսզի լուսաւորւենք Աստւածային լոյսով։

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի եկեղեցու շրջափակում տեղի ունեցաւ համեստ հիւրասիրութիւն։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 14 Սեպտեմբերի 2023;
Դ օր խաչի Բ Կորնթացիներ 9.10-10.6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.13-26։

Ուրբաթ 15 Սեպտեմբերի 2023;
Ե օր Ս. Խաչի պահոց Բ Կորնթացիներ 10.7-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.37-49։

Շաբաթ 16 Սեպտեմբերի 2023;
Տօն Սրբոյ Եկեղեցւոյ ի նաւակատիս Սրբոյ Խաչին ԱՌԱԿՆԵՐ 3.9-17։ ԵՍԱՅԻ 66.12-16։ Ա ՏԻՄՈԹԷՈՍ 3.14-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.22-42։

Կիրակի 17 Սեպտեմբերի 2023;
ԽԱՉՎԵՐԱՑ Եսայի 49.13-23։ Գաղատացիներ 6.14-18։ Յովհ. 3.13-21։

Երկուշաբթի 18 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի։ Յիշատակ Մեռելոց Եսայի 65.22-25։ Ա Կորնթացիներ 2.6-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.22-36։

Երեքշաբթի 19 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Բարուք 4.36-5.9։ Եբրայեցիներ 3.1-6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.12-22։

Չորեքշաբթի 20 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Սոփոնիա 3.14-17։ Եբրայեցիներ 9.11-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 16.13-19։

Հինգշաբթի 21 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Եսայի 2.1-6։ Եբրայեցիներ 12.18-27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 21.12-17։

Ուրբաթ 22 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Զաքարիա 14.5-11։ Փիլիպեցիներ 2.5-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 19.16-22։

Շաբաթ 23 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Եսայի 51.4-11։ Ա Տիմոթէոս 6.13-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37-52։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ