ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՀՐԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԳԼԽԱՒՈՐ ՏՆՕՐԷՆԻ ՀԵՏ

Հինգշաբթի, 25 մայիս 2023 թւականին, Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսայն Իրանի իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը միասնաբար հանդիպում ունեցան Թեհրանի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերութեան գլխաւոր տնօրէն Քամբիզ Նազերեանի հետ:

Այս հանդիպման հիմնական առանցքն է եղել էլեկտրաէներգիայի սպառման սակագների եւ զեղչերի հաշւարկը, յատկապէս դպրոցներում և մանկապարտէզներում, որն այդ ուղղութեամբ խոստումներ ստանալով, որոշւեց համապատասխան նամակագրութիւնները կատարել:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ