Հայոց Մեծ Եղեռնի 101-րդ տարելիցին նւիրւած գեղարւեստական միջոցառում՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնում

Ապրիլի 22-ի երեկոյեան, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Երէց եւ Արւեստից բաժանմունքների նախաձեռնութեամբ՝ «Սուքերեան» սրահում տեղի ունեցաւ Հայոց Մեծ Եղեռնի 101-րդ տարելիցին նւիրւած գեղարւեստական միջոցառում:

Սկաուտները իրենց մոմերով մուտք գործեցին սրահ եւ «Նայիրի» մանկա-պատանեկան երգչախումբը կատարեց «Մեր Հայրենիք»-ը: Ապա ելոյթ ունեցաւ օրւայ բանախօս՝ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ եւ «Ալիք» օրաթերթի խմբագրակազմի անդամ Արամ Շահնազարեանը:

Ծրագրի ընթացքում «Նայիրի» մանկա-պատանեկան երգչախումբը եւ ասմունքի խումբը ելոյթներ ունեցան, հանդիսատեսին ներկայացնելով իրենց երգերը եւ ասմունքները: Երգչախմբի ղեկավարն է՝ Հելենա Աղասարեանը, երաժշտութեան համադրող՝ Սեւադա Աղասարեան, իսկ ասմունքի ղեկավարն է Աննա Զարգարեանը:

Ծրագրի երկրորդ բաժնում «Պարզիր աղբիւր» եւ «Ադանայի ողբը» երգերով ելոյթ ունեցան Յովիկ Խոսրովեանը եւ «Ելէք հայեր» եւ «Քայլ ար առաջ» երգերով՝ Էդւին Սարգսեանը:

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Հանրային կապ