«Ա. Աւետիսեան» Ազգային Բուժարանը եւ Համայնքի համար նախատեսւած ծրագրերի իրականացումը՝ ԱՅՑ՝ «ԱՐԱՔՍ» ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ

«Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմնի աշխատանքների շարանում՝ թւականիս մայիսի 1-ին եւ 2-ին՝ երկու օրերի ընթացքում, «Արաքս» օրիորդաց դպրոց այցելեցին ատամնաբոյժ՝ դոկտ. Ֆրէդ Զաւիկեանը, ակնաբոյժ՝ դոկտ. Ռայմոնդ Դանիէլեանը եւ ընդհանուր բժիշկ՝ դոկտ. Էդւին Քեշիշեանը, որտեղ դպրոցի աշակերտութեան համար կատարւեցին համապատասխան զննումները եւ հարկ եղած բուժումները:

Այս այցելութիւնը հերթական այցն էր այն աշխատանքների շարանի, որը ծրագրել եւ հերթական անգամ կազմակերպում է «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմինը եւ իհարկէ քանի որ այցը կրթական հաստատութիւն էր աշխատանքները համադրւել էին Կրթական խորհրդի հետ:

Մեծապէս գնահատելի է «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմնի ինչպէս նաեւ բոլոր այն անձանց ջանքերը, ովքեր համագործակցում են նմանատիպ ծառայութիւնների իրականացման գործում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ