×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201604/2016043001
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201604/2016043001

Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում՝ Սարդարապատ քաղաքամասում

«Ալիք» - Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցը նոր առանցքային շեշտադրմամբ ոգեկոչւեց իրանահայ համայնքում, որտեղ Արցախեան վերջին իրադարձութիւնների լոյսի ներքոյ պահանջատիրական ոգին առաւել համախմբւած ու միասնական դառնալու հրամայական էր: Ապրիլի 21-ի երեկոյեան Սարդարապատ քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցու սրահում կայացաւ Հայոց Մեծ Եղեռնի 101-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում, որը նախաձեռնել էին քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցու խորհուրդը, Հ. Մ. «Սարդարապատ» միութիւնը եւ «Հայ կին» միութեանը կից «Անի» միութիւնը: Օրւայ բանախօսն էր՝ «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, ով իր խօսքում ելնելով վերը նշւած հրամայականից, ընդհանուր համատեքստում անդրադարձաւ պատմական առանցքային հարցերի եւ վերլուծական հայեացքով ներկաների ուշադրութեանը յանձնեց Արցախեան քառօրեայ պատերազմի իրողութիւնը, մատնանշելով յաղթական ոգին եւ միասնականութեան առկայութիւնը:

Արտայայտւեց նաեւ Թեմական խորհրդի Ա ատենադպիր Հրայր Շահնազարեանը, ում խօսքի հիմքում կրկին Արցախն էր ու պահանջատիրութիւնը եւ միասնականութիւնը:

«Սարդարապատ» միութեան նախագահ Վարդան Դաւթեանը ծրագրի իր բացման խօսքում կարեւորելով նման միջոցառումների էութիւնը յատկանշական համարեց այն տեսանկիւնից, որ միջոցառումը կայանում է մի թաղամասում, որտեղ արդէն հայ բնակչութեան թիւը նւազել է:

Ծրագրում մէկընդմէջ գեղարւեստական կատարումներ էին, որտեղ ասմունքներով հանդէս եկան Ալենուշ Իսաղուլեանը՝ Յովհաննէս Շիրազի «Ամենայն սրտով» բանաստեղծութեամբ եւ Հերմինէ Օրուջեանը ասմունքեց «Պար Սիամանթօ»-ն: Ապա Սարգիս Աբեդեանը գիթառով հանդիսատեսի դատին յանձնեց ազգային երգերի շարան եւ արդէն վերջում Յովիկ Խոսրովեանը կենդանի երաժշտութեան ընկերակցութեամբ կատարեց ազգային յեղափոխական երգեր, որոնք նոր շունչ ու հոգի փոխանցեցին միջոցառմանը:

Ցուցադրւած վաւերագրական տեսաֆիլմը մեր սրբավայր դարձած բաց դամբարան եւ վերածնունդ խորհրդանշող Ծիծեռնակաբերդի մասին էր, պատմութիւն, որի կառուցումը ժամանակի մարտահրաւէրների բովով է անցել:

Ազգային հոգու ու մտքի միասնական բռունցքւած տեսլական գաղափարներով տոգորւած հասարակութիւնը թողեց սրահը:

{gallery}201604/2016043001{/gallery}