Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201604/2016042801
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201604/2016042801

Ս. Պատարագ և բողոքի համահաւաք Ս. Սարգիս Եկեղեցում

Կիրակի, ապրիլի 24-ի առաւօտեան, բազմահազար հայորդիների մասնակցութեամբ, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում մատուցւեց ս. պատարագ, կատարողութեամբ՝ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:

Արարողութեանը ներկայ էին Իրանում Հ.Հ. լիազօր եւ արտակարգ դեսպան Արտաշէս Թումանեանը, դեսպանութեան աշխատակազմը, Իսլ. Խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգագաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, Հայ Կաթողիկէ և Աւետարանական եկեղեցիների հոգևոր առաջնորդներ և հոգևոր հայրեր: Հոծ թւով բազմութիւն էր  համախմբւել եկեղեցում, եկեղեցու բակում և յարակից տարածքում:

Սրբազան Առաջնորդն իր քարոզի սկզբում արտայայտւեց՝ «Իմ խոր գնահատանքն ուզում եմ յայտնել ձեզ, որ այսպէս խուռներամ, հաւատքով և յանձնառու ձեր սրբազան նահատակների, եկել էք եկեղեցի աղօթելու և խոնարհւելու մեր նահատակների յիշատակի առաջ»:

Ապա մէկ ու կէս միլիոն նահատակներին՝ հետևեալ բնութագրումը տւեց. «Դուք եղաք բաց նամակը արար աշխարհին և Քրիստոսի եկեղեցու, վկայելով ձեր հաւատքին, ձեր յոյսին, ձեր սիրոյն, ձեր յանձնառութեան եւ ձեր Աստծու նկատմամբ: Այսօր ձեր այդ կեանքը ներշնչման ու զոհողութեան աղբիւրն է այն անձնանց, որոնք ձեր չորացած արիւնը, իրենց երակների մէջ առաւելագոյն չափով ոգեղինացրել են ու վերակենդանացրել են, և այդ արիւնով շարունակում են իրենց կեանքով արար աշխարհին բաց նամակ լինել և ասել, որ մեր նահատակների արիւնը երբեք ի դերևս պիտի չանցնի, որ մեր մէկուկէս միլիոն սարբազան նահատակների զոհաբերութիւնը երբեք ի զուր պիտի չանցնի, այլ, այն՝ յարութեամբ դրսևորել է մեր 10 միլիոն ժողովրդի կեանքում, որոնք աշխարհի չորս կողմերում, Աստծու նայւածքի ներքոյ ու մեր նահատակների խորհուրդով օծուն մթնոլորտում, վկայում են, որ ինքը կայ»:

Սրբազան Հայրը կարևորութեամբ շեշտեց՝ «Ես վստահեցնում եմ ձեզ, որ անպայմանօրէն կը գայ մի օր, երբ այդ գեղեցկագոյն և երջանկագոյն պահը կապրենք մեր ժողովրդի հետ համախմբւած և միասնական:  Այսօր եկել ենք այստեղ, արար աշխարհին ասելու, որ մենք որպէս պահանջատէր և մէկ ու կէս միլիոն նահատակների ժառանգորդները, մեր նամակը չենք կարող փակել այնքան ժամանակ, որ այն մեզ յուշում է մեր նահատակների սրբազան կտակը»:

Յաւարտ կրօնական արարողութեան, Սրբազան Հայրը ներկաների եւ թափօրի ուղեկցութեամբ հայ սկաուտների կազմած խրոխտ շարքերի միջից շարժւեց դէպի եկեղեցու շրջափակում գտնւող Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ, ուր կատարւեց Բարեխօսական աղօթք, որից յետոյ թեմակալ առաջնորդը ժողովրդին հրաւիրեց հետևել եկեղեցու շրջափակում և յարակից տարածքում իրականացւող քաղաքական հաւաքին:

Համահաւաքին, որը զուգորդւած էր հազարաւոր ժողովրդի կողմից երկինք բարձրացող կարգախօսներով Իրանահայ մի խումբ ուսանողների անունից արտայայտւեց Արթին Խուդաբախշեանը: Նա իր ելոյթի ընթացքում կարևորութեամբ անդրադարձաւ հայ ժողովրդի արդար պայքարին: Նա, իր խօսքն այսպէս աւարտեց. «Մեր պայքարն անմար է»:

Համահաւաքին հրաւիրւեց արտայայտւելու Իսլ. խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը:

Պասրկերէնով արտասանած իր ելոյթի ընդմիջից, պատգամաւորը վեր հանեց Հայոց Ցեղասրանութեան պատմական իրողութիւնը, Օսմանեան կայսրութեան հետապնդած նպատակը Հայոց Ցեղասպանութիւնը իրականացնելուց, որն էր՝ տիրանալ Հայաստանին, միջազգային ատեանների դերը՝ Հայոց Ցեղասպանութիւնը միջազգայնօրէն դատապարտելու գծով և իրանահայութեան ցանկութիւնը Իրանի պետական այրերից:

Իր ելոյթի ընթացքում, դոկտ. Խանլարեանը ընդգծեց. «Երբեմն հնչում են նմանօրինակ արտայայտութիւններ թէ՝ Ցեղասպանութիւնից 100 տարի անցնելով, այն դառնում է ժամանակավրէպ: Թուրքիայի եւ սիոնիստական լրատւական գրոծակալութիւնների միջոցով են շրջանառաւում նշման սխալ ու սին մտայնութիւններ, որոնք նպատակ են հետապնդում շեղել և նսեմացնել հայ ժողովրդի իրաւատիրական պայքարի ուղին: Իմացէ՛ք, որ եթէ պատմական այս իրողութիւնից անցնի նոյնիսկ 1000 տարի և Թուրքիայի իշխանութիւնը չստանձնի իրաւական պատասխանատւութիւնը, կը շարունակւի հայ ժողովրդի  իրաւական պայքարը»:

Իր արտայայտութիւնների այլ բաժնում պատգամաւորը անդրադառնալով Իրանին, նշեց. «Իրանը տարածաշրջանի եւ աշխարհի այն հազւադէպ երկրներից է, որի սրբազան տարածքում որևէ կազմակերպւած բռնութիւն կամ սպանդ չի իրականացել որևէ խմբի նկատմամբ: Պատմական Իրանի աւադոյթները և կրօնական ուսուցումները, Իրանում այնպիսի մշակութային ու հասարակական պայմաններ են ստեղծել, ուր ազգային ու կրօնական զանազան հաւաքականութիւններ ու ժողովուրդներ, դարեր է ինչ ապրում են խաղաղ գոյակցութեամբ»:

Պատգամաւորը նաեւ ընդգծեց, որ Իրանի Իսլ. Հանրապետութեան պետական այրերը տարբեր առիթներով դատապարտել են Հայոց Ցեղասպանութիւնը եւ մէջբերում կատարեց Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ այաթ. Խոմէյնիի այն  ասացւածքը, թէ. «Իրանը այն երկիրը չէ, ուր հայ ժողովրդի դէմ նոր ցեղասպանութիւն ծրագրւի և իրանցիները ևս այդպսիսի ժողովուրդ չեն»:

Պատգամաւորի ելոյթից յետոյ հրաւիրեց արտայայտւելու թեմակալ առաջնորդը: Սրբազան Հայրը իր ոգեշունչ ելոյթը սկսեց «Գետաշէն» քայլերգով, որին ձայնակցում էր հոծ բազմութիւնը: Երգից յետոյ, որը մեծ ոգևորութիւն առաջացրեց ներկաների մօտ, թեմակալ առաջնորդն ասաց. «Սիամանթոյի բառերով՝ երգելով պիտի մեռնեմ, բայց երբեք մեր հոգուց  չպէտք  է դուրս բերենք մեր ամբողջական հայրենիքի նւիրական գաղափարը»:

«Այսօր բոլորս հաւաքւած ենք այստեղ մեր հաւատարմութեան ուխտը կատարելու, հաւատարմութիւն՝ մեր Հայրենիքին, հաւատարմութիւն՝ մեր ազգային ինքնութեան, հաւատարմութիւն ու նաև բարեկամութիւն, բոլոր այն ազնիւ ժողովուրդներին ու պետութիւններին, որոնք անցնող 100 տարիների ընթացքում մեր  ժողովրդի ու մեր պետութեան կողքին են կանգնած եղել: Հաւատարմութիւն եւ յանձնառութիւն մեր նահատակների, մեզ կտակ թողած իրաւունքներին եւ երազներին: Թող արար աշխարհ իմանայ, որ ոչ մի ժամանակ, ոչ մէկը չի կարող խաղաղասէր, ստեղծագործ, ապրող, յաւիտենական տեսիլքը իր հոգում ունեցող ժողովրդի մտքից հանել իր իրաւունքներին տիրանալու գաղափարը»,- նշեց Սրբազան Հայրը եւ յաւելեց. «Մենք աշխարհին երբեք փորձանք չենք եղել, մենք միայն արար աշխարհին յիշեցնում ենք, որ մենք ժողովուրդ էինք Աստծուց մեզ տւած մեր հողերի վրայ ու ոչ ոք իրաւունք չունի  մեր հողերը մեր ձեռքից խլելու»:

Իր արտայայտութիւնների այլ բաժնում թեմակալ առաջնորդն աւելացրեց. «Մեր մէկուկէս միլիոն նահատակների պատգամը հետեւեալն է. «Չմոռանանաք, որ իրենք նահատակւել են իրենց հաւատքի, եւ իրենց հայրենիքի համար: Իր հայրենիքի ու իր հաւատքի համար զոհւողը, յաւիտենապէս սուրբ է»:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը իր խօսքն եզրահանգեց հետեւեալ տողերով. «Այս տարւայ մեր նշանաբանն է՝ «Յարատեւ պայքար, պայքար յանուն արդարութեան, պայքար յանուն ճշմարտութեան, պայքար յանուն իրաւազուրկ ժողովուրդների իրաւունքների ձեռքբերման»:

«Եւ այդ պայքարը այս տարւայ ապրիլի սկզբից մեզ փոխանցեցին Արցախի մեր քաջ նահատակները, երբ իրենց կեանքով ու զէնքով դուրս նետեցին Արցախի սահմանները ներխուժողներին: Իմ կոչն է Ձեզ սիրելիներ՝ մենք չենք պայքարում որևէ մէկից իր իրաւունքը խլելու, մենք չենք պայքարում որեւէ մէկի հողը գրաւելու, մենք պայքարում ենք մեր իրաւունքների համար, մեր հողերի համար»:

Թեմակալ առաջնորդի ելոյթից յետոյ՝ ժողովուրդը վանկարկեց կարգախօսեր, որոնք դատապարտում էին ոչ միայն Թուրքիայի մերժողական քաղաքականութիւնը Հայոց Ցեղասպանութեան հարցով, այլ Թուրքիայի ու Իսրայէլի ներկայ տարածաշրջանային սադրիչ քաղաքականութիւնները:

Վերջում 101-ամեակը նշող Կազմակերպիչ յանձնախմբի անունից Հայրիկ Աղանեանը ընթերցեց օրւայ ութկէտանոց բանաձևը, որի իւրաքանչիւր կէտի ընթերցումից յետոյ, ժողովուրդը միաբերան վանկարկում էր «հաստատում ենք»:

Բանաձևի կէտերից մէկի համաձայն՝ Իսլ. խորհրդարանի պատգամաւորներին կատարւել է հետեւեալ դիմումը, որը ըստ իրաւազրկւած ազգերի իրաւացի իրաւունքները պաշտպանելու առումով Իրանի Իսլ. Հանրապետութեան Սահմանադրական օրէնքում ճշտւած յստակ կէտի, դատապարտւի  պաշտօնապէս ճանաչւի Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը:

Այլ կէտի համաձայն՝ գնահատանքի խօսք էր ուղղւած Իրանի եւ աշխարհի բոլոր այն մտաւորականներին, որոնք չեն խնայել իրենց  կարելին, Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը ի լուր աշխարհի ուշադրութեան յանձնելու առումով, նաև գնահատանքի խօսք էր ուղղւած Իրանի պետական այրերին, որոնց բարիացակամութեամբ իւրաքանչիւր տարի հնարաւոր է լինում իրականացնել Ապրիլեան ոգեկոչման միջոցառումները:

Առաւօտեան ժամը 9-ից մինչև կէսօրից յետոյ ժամը մէկը տևած բողոքի համահաւաքի աւարտին հազարաւոր հայորդիներ բռունցքները վեր բարձրաձրած, բարձրաձայն հնչեցրին «Սարդարապատ» քայլերգը:

 {gallery}201604/2016042801{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ