ԱՊՐԻԼ 24-Ի 108-ԱՄԵԱԿԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ 105-ԱՄԵԱԿԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՀԵՏ

Ապրիլ 24-ի 108-ամեակի ոգեկոչման եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան 105-ամեակի տօնակատարութեան Կենտրոնական յանձնախմբերը Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւելով, թւականիս փետրւարի 14-ին Ազգ. Առաջնորդարանի դահլիճում, ճրտպ. Նորայր Արամեանի ատենապետութեամբ գումարեցին իրենց Անդրանիկ նիստերը, որի ընթացքում կատարւեցին աշխատանքների բաժանումները:

Վերոնշեալ յանձնախմբերը չորեքշաբթի թւականիս փետրւարի 22-ին, իրենց նիստերը գումարեցին նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, որի ընթացքում Սրբազան Հօր կողմից տրւեցին անհրաժեշտ խորհուրդներն ու ցուցումները:

Հանդիպման ընթացքում Սրբազան Հօր կողմից կարեւորութեամբ ընգծւեց, որ Հայրենիքում ու Արցախում տիրող ներկայ պայմաններում, հարկ է աւանդական ձեռնարկներից եւ միջոցառումներից հեռու մնալ եւ իրատես մօտեցմամբ, ժողովրդի գիտակցութեան մէջ արթնացնել հայրենազրկման գաղափարը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ