ԵՌԱՄԵԱՅ ԴԱԴԱՐԻՑ ՅԵՏՈՅ ԿԱԶՄԱԿԵՐՊՒԵՑ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՕՆԸ

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Մշակութային յանձնախմբի կազմակերպութեամբ Թեհրանի հայկական համայնքում եռամեայ դադարից յետոյ իրականացաւ աշակերտական Մշակութային փառատօնը՝ «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Յատկանշական է, որ համաճարակ բերումով, ուսումնական երկու տարեշրջան, այսինքն երեք տարի հնարաւոր չեղաւ իրականացնել աշակերտական Մշակութային փառատօնը:

Այս տարւայ փառատօնը կազմակերպւել է երկու բնագաւառում եւ մէկ փուլում, ուրբաթ, փետրւարի 17-ին կայացաւ ասմունքի փառատօնը, իսկ երաժշտական գործիքների փառատօնը կայանալու է փետրւարի 24-ին, որի ընթացքում կը յայտարարւեն լաւագոյնները եւ բոլոր մասնակիցներին կը յանձնւի գնահատագրեր:

Այս տարւայ Մշակութային փառատօնին իրենց մասնակցութիւնն են բերել շուրջ 240 աշակերտներ, որոնցից 110-ը մասնակցել են ասմունքի, իսկ 130-ը մասնակցելու են երաժշտական գործիքների մրցոյթփառատօնին:

Լուրը՝ «Ալիք»-ից