Կիրակի, թւականիս փետրւարի 5-ին, Կրթական խորհրդի կողմից գործուղղւած ներկայացուցիչներ՝ Տ. Գրիգորիս քահանայ Ներսէսեանը, Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախագահ՝ Անի Մանուկեանը եւ Կրօնի ուսուցուհի՝ Սիլւա Գրիգորեանը հանդիպում ունեցան ասորի համայնքի ներկայացուցիչների, մասնաւորապէս` ասորի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու քահանայ՝ հայր Ռայան Իսային, Արեւելեան ասորի եկեղեցու քահանայ՝ տէր Իւբալիթ Ալդոյի եւ Կրօնի ուսուցուհի՝ Ժանէթ Խամիս Հեսարի հետ:
Հերթական հանդիպման ընթացքում ասորիներին ներկայացւեց 10-րդ դասարանի Կրօնի (Ադիան) առարկայից 3 օրինակ դասանմուշ՝ Մարկոսի Աւետարանից: Ըստ էութեան դասերի նմուշները հաւանութեան արժանացան ասորիների կողմից, նրանց կողմից եղան առաջարկեր, որոնք կը ներառւեն աշխատանքի մէջ: Հանդիպման ընթացքում քննարկւեց, որ դասագրքերը կազմելուց եւ վերջնականացնելուց յետոյ դրանք գրւեն եւ տպագրւեն երեք համայնքների առաջնորդարանների անուններով: Այնուհետեւ երեք համայնքների կողմից աշխատանքի վերջնականացնելուց յետոյ միայն, կուղարկւի Կրթական հետազոտութիւնների եւ պլանաւորման կազմակերպութիւն (سازمان پژوهش و برنامه ریزی آموزشی) հաստատում ստանալու նպատակով:
Կրթական Խորհրդի Հանրակապ