Չորեքշաբթի, թւականիս փետրւարի 1-ին, «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում, Կրթական խորհրդի Աշակերտական խորհուրդները համակարգող յանձնախմբի կողմից կազմակերպւել էր հանդիպումներ, հայկական դպրոցների աշակերտական խորհուրդների անդամների եւ դպրոցների փոխտեսուչների ու ծնողական խորհուրդների անդամների հետ:
Կրթական Խորհրդից հանդիպմանը ներկայ էին՝ Ալենուշ Շահնազարեանը եւ Մարլէն Աշուղեանը:
Երկու հանդիպումներում էլ յանձնախումբը ներկայացրեց իր աշխատանքի նպատակը՝ աշխուժացնել աշակերտական խորհուրդները, ստեղծել ուրախ, աշխոյժ եւ յաճելի մթնոլոտ դպրոցներում: Ինչպէս նաեւ ներկաներին ներկայացւեց հետագայ աշխատանքային ծրագիրը, լսեցին աշակերտների եւ դպրոցների ներկայացուիչների առաջարկութիւններն ու տեսակէտերը, որոնք կընդգրկւեն յանձնախմբի հետագայ ծրագրերում:
Հանդիպման ընթացքում բացատրւել է, որ նախատեսւում են կազմակերպել արշաւներ, այցելութիւններ, եւ այդ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է մարդուժ, այդ առումով յանձնախումբը դիմել է դպրոցի ներկայացուցիչներին, կազմը համալրելու նպատակով:
Յանձնախմբի անդամներն են՝ Շաքէ Աւետեանը, Սոֆի Ջաղարբէգեանը եւ Արլետ Իսկանդարեանը:
Կրթական Խորհրդի Հանրակապ