Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԻ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

ՈՂՋՈՅՆ 22 ԲԱՀՄԱՆԻՆ

Ահա քառասուն չորրորդ անգամ լինելով Իրանի ողջ ժողովուրդը հպարտութեան, ինքնագոհունակութեան եւ պայծառ ապագայի տեսլականով յագեցւած զգացումներով ողջունում է 22 Բահմանը, որ Իրանի վերջին 44 ամեայ պատմութեան նշանակալից ու դարադարձային մի թւական է. թւական, որ ո՛չ միայն Իրանի այլեւ ողջ տարածաշրջանի եւ որոշ չափով ողջ աշխարհի պատմութեան վրայ իր անջնջելի դրոշմը թողեց։

Ժողովուրդների կեանքի պատմական իրադարձութիւնները, նւաճումներն ու ձեռքբերումները արդիւնքն են զոհաբերութեան, նւիրումի, կամքի հզօրութեան եւ յաղթանակի տեսիլքով մղւած գոյապայքարի։ Ժողովրդի ապրելու եւ գոյատեւելու ուժեղ կամքը բանալին է իրական յաղթանակի, որ ճանապարհ է բացում կեանքի զարգացման ու բարգաւաճման մարդկային կեանքի բոլոր ոլորտներում եւ ասպարէզներում։

Ասւել է իսկական ուժը, զօրութիւնը անպայման ֆիզիքական կարողութեան մէջ չէ, այլ այն ծնունդ է իրական ուժեղ կամքի, որ անյաղթահարելի է։ Վերոյիշեալ ճշմարտութիւնը հաստատող օրինակները բազում են։ Ժողովուրդների ռազմական կեանքում յաճախ պատմութիւնը արձանագրել է յաղթանակներ՝ կերտւած թւով փոքրաթիւ բանակների կողմից։

Իրանի Իսլամական Յեղափոխութիւնը ինք եւս գեղեցկագոյն վկան է այս ճշմարտութեան. Յեղափոխութիւն որի զէնքը ժողովրդի անկոտրում կամքն ու զօրեղ հաւատքն էր։

Իսլամական Յեղափոխութեան հիմնադիր եւ առաջնորդ հանգուցեալ Այաթուլլահ Խումէյնին ապաւինած իր ժողովրդի բարի կամքին ու կրօնական խոր ու անխարդախ հաւատքին յաջողեց տապալել ամենազօր թւացող մենատիրական իշխանութիւնը եւ Յեղափոխութեամբ ծագած պայծառ ու լուսաւոր արեւով պայծառացնել Իրանի ողջ երկնակամարը եւ միւս կողմից էլ ժողովրդի կեանքը պատւանդանել իրական խաղաղութեան եւ ժողովուրդների իրարահաւասարութեան անբեկանելի սկզբունքների վրայ։

Իրանի Իսլամական համատարած Յեղափոխութեան հայ համայնքը եւս իբրեւ անբաժանելի մասնիկը իրանեան ընկերութեան, եղաւ Յեղափոխութեան կողքին եւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմին իր արեան հեղումով իրանցի իսլամ իր եղբայրների կողքին կռւեց Իրանի ամբողջականութեան պահպանման ի խնդիր։

Այս օրերին Իրանի ժողովուրդը իր բոլոր խաւերով հպարտութեամբ եւ երջանկութեամբ ոգեկոչում է Յեղափոխութեան 44-ամեակը, որ Յեղափոխութեան առաջնորդ Այաթոլահ Խամենէյիի իմաստուն առաջնորդութեամբ շարունակում է իր յաղթական գնացքը բոլոր բնագաւառներում։

Իրանի Իսլամական Յեղափոխութեան քառասունչորրորդ տարեդարձի առիթով երախտագիտութեամբ յիշում ենք Յեղափոխութեան ռահվիրա հանգուցեալ Իմամ Խոմէյնուն եւ բոլոր նրանց ովքեր իրենց նահատակութեամբ նւիրականացուցին Յեղափոխութիւնը։ Շնորհաւորում ենք Իսլամական Յեղափոխութեան ռահվիրա Այաթոլլահ Խամենէին, Հանրապետութեան նախագահին եւ ողջ պետական կառոյցին եւ Իրանի ազնիւ ժողովրդին։

Խաղաղութի՜ւն Յեղափոխութեան նահատակների հոգիին։

Փա՜ռք եւ պատիւ Իրանի ժողովրդին, որ տէր ու պաշտպան է կանգնել ու կանգնում է իր երկրին եւ Յեղափոխութեան։

Եւ հազար փա՜ռք Յեղափոխութեան պաշտպան զօրքին ու բանակին որ աչալուրջ կերպով հսկում ու պահպանում է երկրի խաղաղութիւնը։

Անսասան մնայ Իրանը իր ժողովուրդով։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Ուրբաթ 08 Սեպտեմբերի 2023;
Տօն Սրբուհւոյ Աստւածածնի ծննդեան յԱննայէ

Շաբաթ 09 Սեպտեմբերի 2023;
Նիկիայի 318 Հայրապետներ

Կիրակի 17 Սեպտեմբերի 2023;
Տօն Վերացման Սուրբ Խաչի

Երեքշաբթի 26 Սեպտեմբերի 2023;
Սուրբ կոյսեր Փեփրոնայի,Մարիանայի եւ Շուշանի՝ Մեծն Վարդանի դստեր յիշատակի օր

Շաբաթ 30 Սեպտեմբերի 2023;
Տօն Գէորգ զօրավարի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 17 Սեպտեմբերի 2023;
ԽԱՉՎԵՐԱՑ Եսայի 49.13-23։ Գաղատացիներ 6.14-18։ Յովհ. 3.13-21։

Երկուշաբթի 18 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի։ Յիշատակ Մեռելոց Եսայի 65.22-25։ Ա Կորնթացիներ 2.6-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.22-36։

Երեքշաբթի 19 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Բարուք 4.36-5.9։ Եբրայեցիներ 3.1-6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.12-22։

Չորեքշաբթի 20 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Սոփոնիա 3.14-17։ Եբրայեցիներ 9.11-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 16.13-19։

Հինգշաբթի 21 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Եսայի 2.1-6։ Եբրայեցիներ 12.18-27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 21.12-17։

Ուրբաթ 22 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Զաքարիա 14.5-11։ Փիլիպեցիներ 2.5-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 19.16-22։

Շաբաթ 23 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Եսայի 51.4-11։ Ա Տիմոթէոս 6.13-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37-52։

Կիրակի 24 Սեպտեմբերի 2023;
ԱՁ. Բ կիր. զկնի Ս. Խաչի ԵՍԱՅԻ 14.3-17։ Բ Կորնթացիներ 10.18-11.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.1-12։

Երկուշաբթի 25 Սեպտեմբերի 2023;
Բշ. ԱԿ. Պահք: Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն Առակներ 8.9-11։ Եսայի 55.10-13։ Բ Կորնթացիներ 5.1-5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 21.12-19։

Երեքշաբթի 26 Սեպտեմբերի 2023;
Գշ. ԲՁ. Պահք: Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ