Երեքշաբթի ապրիլի 19-ի առաւօտեան, Հայոց Ազգային մանկապարտէզների և տարրական դպրոցների նաև «Ակունք» կենտրոնի աշակերտ-աշակերտուհիները, Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց և Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում ծաղիկներ մատուցելով Հայոց Ցեղասպանութեան յուշարձաններին, իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի անմոռաց յիշատակին:
Ծրագրերը մեկնարկւեցին ասմունքներով, ապա եղան խմբերգներ և հնչեցին լոզունքներ: Վերջում աշակերտները մուտք գործեցին եկեղեցի և ստացան Ս. Հաղորդութիւն:
{gallery}201604/2016042002{/gallery}