ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Հինգշաբթի, թւականիս յունւարի 19-ին Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան վարչութեան նախագահ Անահիտ Զարգարեանին եւ փոխնախագահ Կարինէ Ղանբարեանին:

Հանդիպման ընթացքում տկն. Անահիտ Զարգարեանի կողմից հակիրճ զեկոյց ներկայացւեց գործունէութեան եւ իրագործւած աշխատանքների վերաբերեալ:

Սրբազան Հայրն իր գոհունակութիւնը յայտնելով, անհրաժեշտ թելադրութիւնները կատարեց համագործակցութիւնների շուրջ եւ յաջողութիւն մաղթեց ապագայ աշխատանքներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ