Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԻՄԱՄ ՄՈՒՍԱ ՍԱԴՐԻ ՔՐՈՋ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ԱՅՑՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Երկուշաբթի, թւականիս յունւարի 2-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը Ազգային Առաջնորդարանի դահլիճում Սուրբ Ծննդեան եւ Նոր տարւայ առիթով ընդունեց Իմամ Մուսա Սադրի քոյր՝ տկն. Ռոբաբ Սադրին եւ իրեն ընկերակցողներին։

Հանդիպման ընթացքում Իմամ Մուսա Սադրի քոյրն յայտնեց, որ Լիբանանում ամէն տարի Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան օրերին, ըստ սովորոյթի այցելում եմ քրիստոնեայ հոգեւորականներին՝ շնորհավորելու նրանց տօնական օրերը եւ այս տարի, քանի որ Իրանում էի, որոշեցի գալ Ձեզ մօտ եւ կատարել իմ պարտքը:

Սրբազան Հայրը, սիրով ողջունելով նրանց յայտնեց, որ Իմամ Մուսա Սադրի ընտանիքը յարգւած է ոչ միայն Լիբանանի մէջ, այլեւ ամբողջ իսլամական աշխարհում: Նա յաւելեց, որ երբ երիտասարդ վարդապետ էր երկու անգամ հանդիպել է Իմամ Սադրին, որն անգամներ այցելել էր Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոսութիւն, որտեղ իր պաշտօնական դիրքից բացի համարւում է եկեղեցիների եւ կրօնների երկխօսութեան կենտրոն։

Սրբազան Հայրը յայտնեց, որ Իմամ Սադրը քաղաքացիական պատերազմի օրերին եւս ջանք չխնայեց քաղաքական եւ կրօնական երկխօսութեան մշակոյթ հաստատելով, փոխըմբռնման եւ վերակենդանացւած կեանքին հասնելու համար, բայց, ցաւօք, այնտեղ Լսող ականջ չկար, եւ երկխօսութեան ձախողութեան գինը վճարեց ժողովուրդը։

Ապա տկն. Ռոբաբ Սադրը ներկայացնելով Կապուչի եկեղեցում Իմամ Սադրի ելույթի տասնալեզու գրքոյկները եւ վերջերս լոյս տեսած անգլերէն «Մարդկութեան համար» գիրքը, Սրբազան Հօրը հարցրեց թէ ի՞նչ խորհուրդ ունեք այս դժւարին պայմաններում ապրող մարդու համար։ Նա ի պատասխան ասաց. «Կարծում եմ, որ դժւարին հանգամանքներում մարդ պէտք է աղօթի որովհետեւ աղօթքը մեծ ազդեցութիւն է թողնում մարդու եւ ազգերի կեանքի վրայ»։ Նա յաւելեց, որ աղօթքը նոյնպէս մի տեսակ կապ է եւ մենք միանշանակ կարող ենք միասնականութեամբ յաղթահարել դժւարութիւններին։

Առաջնորդ Սրբազան Հայրը նաեւ յայտնեց, որ իւրաքանչիւր կրօնական եւ եկեղեցական զրոյցի ժամանակ կանդրադառնայ Ջիբրան Խալիլ Ջիբրանի այս տողին, որ գեղեցիկ կերպով երգեց նաեւ լիբանանցի երգիչ Ֆիրոզը. «Երբ որ քեզ սէրը կանչէ, հաւատայ։ Որովհետեւ սէրը քեզ վեր է հանում եւ վերացնում է քո ապականութիւնը եւ քեզ նւիրական հաց է դարձնում Աստծու սուրբ սեղանի համար»:

Հարաւային Լիբանանի Իմամ Մուսա Սադրի բարեգործական եւ սոցիալական հաստատութիւնների տնօրէնների խորհրդի նախագահ Ռոբաբ Սադրն ասաց, որ ոչ մի դժւարութիւն չի խանգարի մեզ շարունակել մեր ուղին եւ մենք յոյս ունենք, որ մի օր ճնշումը կը վերանայ աշխարհից:

Վերջում Տկն. Ռոբաբ Սադրը Սրբազան Հօրը հրաւիրեց այցելել Լիբանանում Իմամ Սադրի բարեգործական եւ սոցիալական հաստատութիւնները, որոնք ընդգրկում են աւելի քան 1200 անապահով տղաների և աղջիկների։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 05 Հոկտեմբերի 2024;
Տօն Քրիստոսի 72 աշակերտների

Երեքշաբթի 08 Հոկտեմբերի 2024;
Տօն՝ կուսանացն Թէղկիի,Վառվառայի եւ Պեղիգեայի

Շաբաթ 12 Հոկտեմբերի 2024;
Տօն թարգմանիչներ Սրբոցն՝ Մեսրոպի,Եղիշէի,Մովսէս Քերթողի,Դաւիթ Անյաղթի,Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Կլայեցու։

Երկուշաբթի 14 Հոկտեմբերի 2024;
Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղւանից կաթողիկոսի եւ Սրբոց հարցն՝Թաթլոյ,Վարոսի, եւ Թումասու,Անտոնի եւ կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն,որք յԻննակնեան վանսն կատարեցան։

Երեքշաբթի 15 Հոկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոց առաքելոց Անանիայի,Մատաթիայի,Բառնաբայի, Փիլիպոսի,Յովհաննու, Շիղայի եւ Սիղւանոսի։

Հինգշաբթի 17 Հոկտեմբերի 2024;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների։

Շաբաթ 19 Հոկտեմբերի 2024;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի։

Երկուշաբթի 21 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու։

Կիրակի 27 Հոկտեմբերի 2024;
Գիւտ Խաչ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 30 Հոկտեմբերի 2024;
Գաղատացիներ 5.16-26։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.36-48։

Հինգշաբթի 31 Հոկտեմբերի 2024;
Յովհաննու Ոսկեբերան հայրապետին

Ուրբաթ 01 Նոյեմբերի 2024;
ԱՁ. Պահք ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐ 6.1-13։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.4-16։

Շաբաթ 02 Նոյեմբերի 2024;
Տօն ամենայն սրբոց՝ հնոց եւ նորոց, յայտից եւ անյայտից

Կիրակի 03 Նոյեմբերի 2024;
Ը. կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 04 Նոյեմբերի 2024;
Սրբոցն Ստեփաննոսի Հռովմայ Հայրապետին եւ քահանայիցն, սարկաւագացն եւ ժողովրդոցն

Երեքշաբթի 05 Նոյեմբերի 2024;
Սրբոցն Ակիփսիմեայ եպիսկոպոսին, Յովսեփայ քահանային, Այիթալայ սարկաւագին եւ Պղատոնի վկային

Չորեքշաբթի 06 Նոյեմբերի 2024;
Պահք Եփեսացիներ 1.15-2.3։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.22-25։

Հինգշաբթի 07 Նոյեմբերի 2024;
Սրբոց հայրապետացն՝ Մետրոփանոսի, Աղէքսանդրոսի, Պօղոսի խոստովանողին եւ սրբոց նօտարացն Մարկիանսի եւ Մարտիրոնի

Ուրբաթ 08 Նոյեմբերի 2024;
Եփեսացիներ 2.4‐22։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.40‐48։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ