Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԻՐԱՆԻ ՄՇԱԿՈՅԹԻ ԵՒ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԷՆ ՀՈՋԱԹ. ԻՄԱՆԻ ՓՈՒՐԻ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ԱՅՑՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Երկուշաբթի, թւականիս յունւարի 2-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը Ազգային Առաջնորդարանի դահլիճում Սուրբ Ծննդեան եւ Նոր տարւայ առիթով ընդունեց Իրանի մշակոյթի եւ իսլամական միջազգային հաղորդակցութեան կենտրոնի տնօրէն Հոջաթ. Իմանի Փուրին:

Առաջնորդ Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց յարգարժան հիւրին եւ նրան ուղեկցող պատւիրակութեանը եւ յայտնեց, որ տօնական օրերը հնարաւորութիւն են տալիս միմեանց սէր արտայայտելու եւ հանդիպելու ինչպէս նաեւ նշեց, որ Իրանի ժողովրդի եւ կրօնների միջեւ առկայ լաւ յարաբերութիւնները հպարտութեան տեղիք են տալիս, որն ուսանելի յատկանիշ է ուրիշների համար։

Ապա յարգարժան հիւրն իր գոհունակութիւնը յայտնեց ընդունման համար եւ շնորհաւորելով Ամանորն ու Ս․ Ծննդեան տօները,Սրբազան Հօրը կրօնների երկխօսութեան ազդեցիկ Ռահւիրան համարեց, որը միջազգային բոլոր համագումարներում հանդիսանում է Իրանի իրաւունքների պաշտպան ու ներկայացնում է Իրանի իրական պատկերը։

Հանդիպման ընթացքում նաեւ խօսւեց կազմակերպութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միջեւ կայնալիք յառաջիկայ նիստերի մասին։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ