Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Խօսք Աշակերտութեան՝ Մեծ Եղեռնի 101-ամեակի Առիթով

Սիրելի աշակերտներ-աշակերտուհիներ,

Հարիւր մէկերորդ տարին է, որ հայ ժողովուրդը իր մեծով ու պզտիկով, ծերով ու երիտասարդով ոգեկոչում է իր ապրիլեան նահատակների յիշատակը եւ այդ յիշատակով հզօրանում, ներշնչւում ու վերանորոգում է իր ուխտը։

Այս տարի տօնում ենք Հայոց Ցեղասպանութեան զոհ գնացած մեր անմեղ եւ սուրբ նահատակների յիշատակը նայւածքի ներքոյ մեր բիւրաւոր նահատակների, որոնք վստահաբար իրենց երկնային, յաւիտենական ու սրբութեան յարկերից օրհնում են մեզ եւ աղօթում բոլորիս համար։

Ի՛նչ լաւ բան է արժանանալ նահատակների օրհնանքին ու բարեխօսական աղօթքին, որով երկինքն ու երկիրը կամրջւում են միմեանց հետ եւ հայու միասնական ուժը ծաւալում ու տարածւում է ամէնուրէք։

Մեր սրբազան նահատակների կտակը երկրի վրայ ապրողներիս այն է, որ մնանք հաւատարիմ մեր հաւատքին ու ազգային ինքնուրոյնութեան, մնանք յանձնառու մեր լեզւին, պատմութեան ու հայրենիքի նկատմամբ եւ ուխտենք շարունակել մեր կեանքի գոյապայքարը ի խնդիր մեր ժողովրդի ամբողջական իրաւունքների ձեռքբերման։

Սիրելի աշակերտներ, աշակերտուհիներ,

Օսմանեան Թուրքիան ուզեց վերջ տալ մեր ժողովրդի կեանքին եւ հենց դրա համար մեզ հալածելով, ջարդելով ու կոտորելով դուրս հանեց մեր տներից, մեզ հայրենազրկեց այն միամիտ յոյսով, որ պիտի կարողանայ մոռացնել տալ մեզ մեր հայրենիքը։ Ո՛չ երբէք, ոչ ոք չի կարող մեր մտքից ու սրտից հանել մեր հայրենիքը իր լեռներով, ձորերով, դաշտերով ու գետերով, լիճերով ու մարգագետիններով, որոնք բոլորն էլ նւիրագործւած ու սրբացած են մեր հայրերի քրտինքով ու արիւնով։

Ամէն տարի, Հայոց Ցեղասպանութեան զոհ գնացած մեր նահատակների յիշատակը ոգեկոչելիս վերանորոգում ենք նաեւ մեր ուխտը կենդանի ու անպարտ պահելու մեր լեզուն ու հաւատքը, որոնցով զօրացած շարունակելու ենք մեր կեանքը միշտ տեսիլքովը մեր ամբողջական հայրենիքի։

Այսօր էլ Օսմանեան Թուրքիոյ յաջորդ եղող այսօրւայ Թուրքիան եւ իր եղբայր Ադրբեջանը ամէն ջանք թափում են կործանելու Հայաստանն ու հայութիւնը. սրա վերջին ապացոյցը Ապրիլի առաջին օրերին Ադրբեջանական զօրքերի յարձակումն էր հերոսական Արցախի վրայ, որ սակայն հայոց արի, քաջ ու անվեհեր բանակի ու ժողովուրդի ուժեղ դիմադրութեան եւ պաշտպանութեան հանդիպելով՝ գլխիկոր նահանջեց։

Այո՛, մեր ժողովրդի անխորտակելի հաւատքի, ուժեղ կամքի եւ ապրելու ու ստեղծագործելու վճռակամութեան առաջ խորտակւելու են թշնամու ամէն տեսակ նենգ ու չարաղէտ յարձակումներն ու խարդախութիւնները։

Սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,

Մեզ մնում է, որպէս նոր սերունդ, լաւապէս ճանաչենք մեր պատմութիւնը, սովորենք մեր լեզուն ու վառ պահենք մեր հաւատքը եւ սրանցով զօրացած միակամ, ու միասիրտ եւ իրարու հանդէպ ունեցած ջերմ սիրով ու յարգանքով ապրենք մեր կեանքը այն վառ յոյսով, որ պիտի հասնենք մեր երազներին ու փափագին, որն է ամբողջական Հայաստան իր ողջ ժողովրդով։

Պետրոս առաքեալը յիշեցնում է մեզ Եսայի մարգարէի խօսքը, որ ասում է «Նրանց, չարագործների ահից մի վախենաք եւ մի խռովւէք, այլ Տիրոջը փառաւորեցէք» (Ես. 8։12)։ Այո՛ Տիրոջ ապաւինողը Տիրոջ օրհնութեամբ յաւիտենականութեան ժառանգորդ է դառնում։

Փա՜ռք մեր նահատակներին եւ հազար փառք վերածնւած մեր ժողովրդին որ ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփիւռս Աշխարհի են. Ամէն։

 

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ