Ս. Պատարագ Ապրիլեան Նահատակների յիշատակին

Այսու յայտնում ենք Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին,որ յառաջիկայ կիրակի 24 ապրիլ 2016-ի առաւօտեան եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ է մատուցւելու առաջնորդանիստ Ս. Սարգիս Մայր եկեղեցում ի յիշատակ մեր առաւել քան մէկ ու կէս միլիոն նահատակների, որոնք տեսակ-տեսակ տանջանքների ենթարկւելով նահատակւեցին ցեղասպան թուրքիոյ կողմից իրենց հաւատքի եւ հայրենիքի համար:

Պատարագելու եւ աւուր պատշաճի քարոզելու է թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը: 

Յաւարտ Ս. եւ Անմահ պատարագի տեղի է ունենալու նահատակաց յատուկ արարողութիւն, որով հայցելու ենք բարեխօսութիւնը մեր նահատակներին:

Սկիզբ ժամերգութեան, ժամը 9:00 

Սկիզբ Ս. Պատարագի, ժամը 9:30

Քարոզ, ժամը 10:30

Նահատակաց բարեխօսական յատուկ արարողութիւն, ժամը 11:15

Արդարեւ կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին անխտիր ներկայ գտնւեն եկեղեցի հաղորդւելու նահատակների յիշատակով եւ վերանորոգելու հաւատարմութեան մեր ուխտն ու պահանջատիրական մեր պայքարի ոգին եւ հաստատակամութիւնը: