ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Այսու մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի 2022թ. սեպտեմբերի 25-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. պատարագի, տեղի է ունենալու հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի առիթով:

Իսկ յաւարտ Ս. Պատարագին կը կատարւի հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Ադրբեջանի վերջին յարձակումներին եւ ոտնձգութիւններին զոհւած հայ նահատակ զինւորների հոգիների խաղաղութեան համար։

Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահելու եւ յաւուր պատշաճի քարոզելու է թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։

Հրաւիրում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, ներկայ գտնւելու եկեղեցական արարողութեանց եւ հաղորդւելու օրւայ խորհրդով:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ