ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 19 Յուլիսի 2021;
Տօն՝ Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին եւ քառասուն եւ հինգ վկայիցն, եւ սրբոց կուսանացն Յուստինեայ, Եւփիմեայ եւ Քրիստինեայ

Երեքշաբթի 20 Յուլիսի 2021;
Տօն՝ Սրբոցն Աթանագինեայ եպիսկոպոսին եւ տասն աշակերտացն եւ հինգ վկայիցն

Չորեքշաբթի 21 Յուլիսի 2021;
Պահք

Հինգշաբթի 22 Յուլիսի 2021;
Տօն՝ Սրբոց նախահարցն` Ադամայ, Աբէլի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարօնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուէլի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէօնի եւ այլոց սրբոց նախահարցն

Ուրբաթ 23 Յուլիսի 2021;
Պահք

Շաբաթ 24 Յուլիսի 2021;
Սրբոցն որդւոց եւ թոռանց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ՝Արիստակիսի, Վրթանիսի,Յուսկանն Գրիգորիսի եւ Դանիէլի։

Կիրակի 25 Յուլիսի 2021;
Վարդավառի երրորդ Կիրակի

Երկուշաբթի 26 Յուլիսի 2021;
Տօն՝ Սրբոց Մակաբայեցւոցն` Եղիազարու քահանային, Շամունեայ եւ եօթն որդւոց նորին

Երեքշաբթի 27 Յուլիսի 2021;
Սրբոց երկոտասան մարգարէիցն՝ Ովսեայ, Ամովսայ, Միքիայ, Յովելայ, Աբդիու, Նաւումայ, Ամբակումայ, Յովնանու, Սոփոնեայ, Անգեայ, Զաքարեայ եւ Մաղաքեայ

Չորեքշաբթի 28 Յուլիսի 2021;
Պահք

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՄԱՅՐԵՐԻ ՕՐ ԹԷ՞ ԱՍՏՒԱԾԱՄՕՐ ԱՒԵՏՄԱՆ ՏՕՆ ՁՕՆ ՀԱՅ ՄԱՅՐԵՐԻՆ

Իւրաքանչիւր տարւայ Ապրիլի Եօթն մեր եկեղեցու տօնացոյցում նշւում է իբրեւ Տօն Աւետման Ս. Աստւածածնի։

Արդարեւ Ս. Աստւածածինը, իբրեւ սրբազան միջոց փրկագործութեան, անբաժան է Քրիստոսի փրկական տնօրինութիւններից։ Նա կենտրոնական եւ առանցքային դերակատարութեամբ կայ քրիստոնէութեան հիմնական դաւանութեան՝ փրկագործութեան խորհրդի մէջ։

 

Աստւածամայրը իբրեւ ուխտի զաւակ իր սրբակենցաղ ու անարատ կեանքով արժանացաւ Աստծու շնորհքին ու եղաւ մայրը Աստւածորդու, եւ Աստւածորդու միջոցաւ ողջ մարդկութեան։

Աւետման տօնը Աստւածամօր մայրութեան տօնն է, ի՛ր մայրութեան, Աւետիսը իր մայրանալուն, որով Նա պիտի լինէր տապան փրկութեան, կենդանի տաճար, լուսաւոր ամպ, որ կեանքի ցօղը թափեց բանական երկրի վրայ, Մայր Անճառելի Լոյսի եւ բնակարան անսկզբնակից Որդուն։ Հայ եկեղեցու շարականագիր վարդապետների մտքի եւ հոգու գրական ամենագեղեցիկ ստեղծագործութիւնները ձօնւած են Աստւածամօր, որովհետեւ նա եղաւ մայրը Քրիստոսի եւ իր Սուրբ եկեղեցու։

Ահա թէ ինչու իսկապէս շատ իմաստուն տնօրինումով Ապրիլի եօթն մի պահ Հայաստանում նկատւեց որպէս կանանց, մայրերի օր, սակայն քիչ ետք փոխւեց այն։ Իրանում մեր ժողովուրդն ու օրւայ հոգեւոր առաջնորդները իմաստութիւնը ունեցան Ապրիլի Եօթն պահել ու տօնել իբրեւ մօր, մայրութեան օր։

Հայ մայրը պատմութեան ամենավաղ ժամանակներից սկսեալ եղել է անձնուրաց, գիտակից ու իր ընտանեկան արժանապատւութեան տէր, առաւել նա եղել է յենարան ու նեցուկ իր ամուսնուն, իր ընտանիքին։ Նախաքրիստոնէական շրջանից մեզ հասած տեղեկութիւնները վկայում են հայ կնոջ, հայ մօր հաւատարմութեան, քաջութեան եւ հայրենասիրութեան անգերազանցելի օրինակելիութեան կերպարներին։

Աստւածաշնչական վկայութեամբ, Շնորհալի կինը բարձրացնում է ամուսնու փառքը… ժրաջան կինն իր ամուսնու պսակն է … իմաստուն կանայք շինում են իրենց տները, ով բարի կին է գտել՝ շնորհք է գտել՝ եւ ուրախութիւն է ստացել Աստծուց (Առակաց գիրք)։ 

Աստւածաշնչական վերոյիշեալ բարեմասնութիւններով զարդարւած հայ մայրը եղաւ սիւնը իր տան, պահապանը իր քրիստոնէական հաւատքին, մայրենի լեզւին եւ հոգեւոր ու ազգային այն արժէքներին որոնցով մարդը, ազգը հարստանում ու յաւերժութեան է գնում։

Հայ մատենագիրները գովերգում են քաջութիւնը Փառանձեմ թագուհուն, որ գերազանց օրինակը եղաւ հայրենասիրութեան, Ե. դարի ՛՛Տիկնայք փափկասուն՛՛ ազնւազարմ կանանց, որոնք մայրական ու հայրենասիրական գութով ու սիրով լեցուն տէր եղան Աւարայրի պատերազմի հետեւանքով որբացած հայորդիներին, Ձուիկ իշխանուհու որ Վահանեանց ապստամբութեան հերոսների դաստիարակը եղաւ։ Աւելի ուշ ժամանակների ձեռագիրների յիշատակարաններում հանդիպում ենք Խոսրովանուշ թագուհուն, Շահանդուխտ թագուհուն եւ տասնեակ իշխանուհիների, ովքեր փայլեցին բարեգործութեան, շինարարութեան եւ ողորմածութեան սքանչելի արարքներով, այլեւ հերոսութեան, տառապանաց ու սուգի մէջ հայ կանայք եղան անգերազանցելի։ Իզուր չէ որ բանաստեղծը ՛՛սրբութիւն սրբոց՛՛ է կոչում մօրը, կամ

Աստւածացած ու Սուրբ, Հպարտ մայրեր հայոց։

Դարերով հայ մայրը եղել է ու է՛ իր տան պատւանդանն ու ճրագը, որ իր լոյսով լուսաւորել է իր շրջապատը։ Այսօրւայ համաշխարհայնացած ու մի քիչ էլ ապաբարոյականացած աշխարհում առաւել եւս շեշտւում է ուղղափառ առաքելութիւնը հայ մօր։

Այսօր հայաշխարհում հայ ընտանիքը մեծ մարտահրաւէրների առաջ է։ Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքի իւրաքանչիւր գաղթօճախում հայ կեանքը անհրաժեշտ ու անյապաղ կարիքը ունի ինքնաքննութեան, վերատեսութեան եւ նոր գործելակերպի։ Հայ մայրը պարտի ճանաչել իր նախորդների գործն ու պատմութիւնը եւ ըստ այնմ գործի։ Երբ հայ բանաստեղծը գրում է`

Մայ՛ր, սրբութիւն ամենասուրբ,

Մայ՛ր, նրբութիւն ամենանուրբ  

Դու ամենից մեծ վշտահար

Անդաւաճան ու անկաշառ

Ըսել ուզում է, որ հայ մօր կոչումն է այսօր տէր կանգնել իր մայրենի լեզւին, հաւատքին, հայրենիքին եւ իր ժողովրդի պահանջատիրական պայքարին նման Սօսէ մայրիկներին, Շաքէներին, Տատօներին, որոնք արիասիրտ ու քաջամարտիկի ոգիով մաքառեցին թշնամու դէմ ի խնդիր հայու արդար իրաւունքների պահպանման։ 

Այսօրւայ հայ մայրը կոչւած է լսելու Մարութայ սարերի, Տարօն ու Վասպուրական աշխարհների ու Հայաստանի լեռներից ու դաշտերից արձագանգող հայ մայրերի կանչը։ Ականջ տւէք հայոց աւերակեալ աշխարհի խորքից մեզի հասնող տաճարական մեղեդիին, որն յուշում է մեզ ՛՛Չեղնի մոռնաք՛՛։

Այո ՛՛չեղնի մոռնաք՛՛ լեռնակուտակ արգելքներն ու դժւարութիւնները, որոնց միջից անցաւ իր ժողովրդի ազատագրական պայքարի դրոշակակիր մայրը։

՛՛Չեղնի մոռնաք՛՛ պատւախնդիր, ընտանեկան սրբութիւնը ամէն բանից վեր դաւանող գիւղական պարզ սակայն տոկուն ու անարատ կրթութեամբ զինւած հայ մայրը, որի համար իր որդւոց ազատութիւնը աշխարհ արժէր…։

՛՛Չեղնի մոռնաք՛՛ սիրելի մայրեր, որ մեր զաւակները մեզանից պիտի սովորեն մայրենի լեզուն ու հերոսական պատմութիւնը մեր ժողովրդի։ Մենք է որ նրանց երակների մէջ ներարկելու ենք հայրենասիրութեան հետ աննահանջ պայքարի ոգին, պահանջատիրական պայքարի հուրն ու բոցը, այլ խօսքով այն ամէն ինչը, որի համար մենք աւելի քան մէկ ու կէս միլիոն նահատակներ ենք տւել։

՛՛Չեղնի մոռանաս՛՛ որ դու հայոց անմահանուն բանաստեղծի բառերով.

Բայց դուն մեր տունն ես ամբողջ մեր անցեալին չափ անհուն,

Դուն անսպառ գանձարան եւ մշտանորոգ աւետիս,  

Դուն անծանօթ լուսաղբիւր մեր կենսառոյգ դարերուն,

Որուն հատնում յորդաբու՜խ եղաւ անումէ կեանքիս։

՛՛Չեղնի մոռանաս՛՛ անգին մայր, որ կաթիդ հետ մանկանդ տւած կրթութիւնն ու յորդորը լինելու են ճամբան դէպի Աստւած, դէպի Ազգն ու հայրենիք։

* * * * *

Մայր իմ անուշ, մայր իմ քաղցր ու աննման, այսօր տօնիդ առիթով, յիշում եմ քեզ ու լալու չափ յուզւում եմ վերապրելով բարի ու խաղաղաբոյր նայւածքդ, յիշելով կենսայորդ խօսքերդ, տաքուկ գիրկդ ու ջերմ համբոյրներդ…։ Թոյլ տուր մայր, որ որդիաբար ծունկի եկած գերեզմանիդ առաջ խոնարհաբար հայցեմ քո բարեխօսութիւնը, որովհետեւ դու իմ համար մի Աստւած էիր ու քո աստւածային էութեամբ կանուխ մեկնեցիր միանալու Մայրութեան աստւածուհուն՝ Աստւածամօր, ու ես մնացի մենակ ու որբ կարօտ քո ձայնին, քո նայւածքին քո ողջ էութեան…։

Մայրերի օրւայ առիթով, իմ սիրելի մայրեր, մօրս յիշատակի միջից ողջունում եմ ձեզ բոլորդ, շնորհաւորում եմ ձեզ ամբողջական սրտով ու անկեղծագոյն զգացումներով, համբուրում եմ ձեր ձեռքերը եւ ձեզ համար հայցում ողջ մարդկութեան մայր եղող՝ Աստւածամօր բարեխօսութիւնը։

Ձեր տօնը շնորհաւոր սիրելի մայրեր, աննման մայրեր, մէկհատիկ մայրեր։ Հայ բանաստեղծի՝ Ժագ Ս. Յակոբեանի հետեւեալ տողերը ընդունեցէք որպէս մի փունջ ծաղիկ եւ օրհնութիւն ընծայւած ձեզ՝

Այբբենարան շրթներէդ ինծի հպա՜րտ ուսուցիր

Մեսրոպաշունչ քու լեզուն- հայակարկա՜չ մեղեդին,

Միտքդ դպրոցս եղաւ, ուր ինձ բացիր ոսկեգիր

Դիւցազնագիրքն ու փառքերն մասիսեղէն իմ ցեղիս։

***

Եկեղեցիս առաջին եղաւ հոգի՛դ լուսաւոր,

Ուրկէ խնկեց նա՜րդ առ նա՜րդ Յիսուսավէպը անոյշ,

Որ իր անլուր հրաշքով հիմնեց հաւատքս հզօր

Եւ իր բոյրովն ու լոյսով լեցուց խորանը հոգւոյս։

***

-Աստուծմէն ետք երկնքի՝ մա՜յրն է միայն երկրի վրայ…

 

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com