×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ /home/krtakani/public_html/tehranprelacy/images/201604/2016040601/
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201604/2016040601/

2015-16 ուսումնական տարւայ Թ. Հ. Ազզային «Շանթ-Մարիամեան» Տղ. Դպրոցի զեկոյց

Թեմական Խորհրդի Յարաբերական Մարմինը ստորև ներկայացնում է «Շանթ-Մարիամեան» տղ. դպրոցից ստացած զեկոյցը՝

«Շանթ-Մարիամեան» տղ. դպրոցը գտնւում է «Զէյթուն» (մաջիդիէ) քաղաքամսի 2-րդ 16 մետրանոց պողոտայի Շահիդ Ռահմաթի փողոցում: Շանթ դպրոցը հիմնադրւել է 1965 թւականին մի շարք ազգային անհատների ջանքերի շնորհիւ «Սեթայէշ» երկսեռ տարր. դպրոց անունով, 1966 թւականին անւանփոխւել է «Մազիար» մինչև 1980 թւականը: Այնուհետև դպրոցի տեսչուհի՝ Անուշ Շահբազեանի և ծնողական խորհրդի ջանքերի շնորհիւ անւանափոխւում է անւանի գրականագէտ՝ Լևոն Շանթի յիշատակին «Շանթ» դպրոցի:

 

2000 թւականին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի որոշմամբ և Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Տէր Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հովանավորությամբ Թեհրանի Կրթական և Շինարարական մարմնի ջանքերով «Շանթ» դպրոցի շէնքը հիմնովին վերակառուցւում է:

Նորկառոյց Շանթ դպրոցի կողքին, մի նոր դպրոցի համար յատկացւած հողամասում, 2002 թւականի  օգոստոսի 16-ին կատարւեց Մարիամեան տղայոց ուղեցոյց դպրոցի կառուցման հիմնօրհնէքի արարողութիւնը: Մարիամեան դպրոցի աշխատանքներն սկսեցին 2003 թւականի սեպտեմբերից:

Շանթ դպրոցի առաջին տեսուչն է եղել Պրն. Մոհամմադ Սեթայէշ (1965-66 թւականին) իսկ որպէս փոխտեսուչուհի՝ տկն. Անուշ Շահբազեանը (1980-84 թւականին):

2015-2016 ուսումնական տարւայ ծնողական խորհրդի անձնակազմն է՝ 

Ռուբինա Մինասեան՝ նախագահ           

Լևիկ Զիրաքի՝ փոխ նախագահ  

Քրիստինէ Սուլէյմանի՝ քարտուղար 

Քաթրին Իսմայիլեան՝ հաշւապահ

Փոլետ Վլադիքա՝ մշակութային կապ  

Համիկ Սարգսեան՝ մարզական կապ

Ժանետ Ծատրեան՝ Շանթ դպրոցի բուֆէյի պատասխանատու

Ալենուշ Համբարչեան՝ Մարիամեան դպրոցի բուֆէյի պատասխանատու

«Շանթ» դպրոցի ծնողական խորհրդի անդամները, նաև «Մարիամեան» տղայոց միջ. Ա շրջանի ծնողական խորհրդի անդամներն են համարւում և իրենց աշխատանքները միատեղ կատարում են երկու դպրոցների աշակերտների համար:

Դպրոցների  Ծնողական Խորհուրդը մինչ այժմ կատարել է  դպրոցի յանձնարարւած բոլոր աշխատանքները:

Մինչ այժմ խորհրդիս կողմից դպրոցում կազմակերպւել է հետևեալ ծրագրերը՝ 

Տօնակատարութիւններ 

Ծնողական խորհրդի միջոցով տօնւել է  «Մշակոյթի» օրը, Ամանորի դիմաւորում, Սուրբ Սարգիս և Վարդանանք տօների առիթով կազմակերպւել են միջոցառումներ: 

Հասոյթաբեր ձեռնարկներ 

Դպրոցի ծնողական խորհրդը մշակել և իրագործել է մի շարք հասոյթաբեր ձեռնարկներ ըստ հետևեալի՝

- Ուրախ երեկոյ 

- Վիճակահանութիւն 

- Ամանորի մրգերի պատրաստում և հասոյթաբեր ձեռնարկի կազմակերպում 

- Նւիրահաւաք 

Մարզական 

Ծնողական խորհուրդը ինչպէս ամէն տարի, այս տարի ևս ծնողների օժանդակութեամբ ծրագրել է մարզախմբերով մասնակցել համադպրոցական մրցութիւններին , նաև հարկ եղած ժամանակ մասնակցել է կազմակերպւած լուսաբանական հանդիպումներին, ծնողների ցանկութեամբ նպատակ ունի աշակերտներին փոխանցել մարզական ընդհանուր տեղեկութիւններ տարբեր մարզաձևերի մասին նաև կազմակերպել ճատրակի և համակարգչի դասընթացներ:

Արտադասարանային աշխատանքներ 

Դպրոցի ծնողական խորհուրդը ծրագրում է աշակերտութեան համար կազմակերպել թւաբանութեան և հարկ եղած պարագային տարբեր դասընթացներ: Խորհուրդս ունենալով ծնողների  համաձայնութիւնը կազմակերպում է երգչախմբի և ասմունքի դասընթացներ յանուն աշակերտների կրթութեան մակարդակի բարձրացման:

Դպրոց- ծնող դաստիարակչական կամուրջ

Ծնողական խորհուրդը նպատակ ունի դպրոց-ընտանիք դաստիարակչական կամուրջը ամրապնդելու նպատակով օգտւելով մասնագէտներից կազմակերպել դաստիարակչական դասախօսութիւններ և հանդիպումներ ծնողների համար: Հարկ է նշել որ կարիք է նկատւում դպրոցում ունենալ մասնագետ ու լաւատեղեակ խորհրդատու:

Գիտական մրցութիւններ

Երկրում գոյութիւն ունի տարբեր գիտական մրցութիւններ, խորհուրդս հետաքրքրւում է տեղեկութիւններ ձեռք բերել այդ կապակցութեամբ աշակերտութեան տեղեակ պահելու մրցոյթներին մասնակցելու նպատակով:

Բուֆէ 

Աշակերտութեան առողջ սնունդ մատակարարելու նպատակով խուրհուրդը ստացել է սննդարութեան մասնագէտ Տկն. Անահիտ Գրիգորեանի խորհուրդները  ճիշտ ճաշատեսկների ցուցակ պատրաստելու համար:  Նոյն նպատակով հանդիպում է կազմակերպւել ծնողների հետ:

«Շանթ-Մարիամեան» դպրոցի տեսուչն է՝ Համիդ Թէյմուրին:

«Շանթ» տարր. տղ. դպրոցի սոյն տարեշրջանի հայ ուսուցիչների անձնակազմն է՝ 

-Սիլւանա Աւասափեան՝ փոխտեսչուհի և կրթական խորհրդի հանրային կապի անդամ

Աւարտել է Թեհրանի Հայոց Թեմի Հայերէնագիտական երեկոյեան դասընթացները և Իրանի Իսլամական Ազատ համալսարանից ստացել է հաշւապահութեան գերդիպլոմ: 1994-95 թւականից «Շանթ» դպրոցում աշխատել է որպէս ուսուցչուհի, իսկ 2012-13 թւականից՝ որպէս փոխտեսչուհի: Մասնակցել է Կրթական Խորհրդի կողմից կազմակերպւած բազմաթիւ դասընթացների, մանկավարժական և Հայոց Լեզւի առարկաների կապակցութեամբ:  Մասնակցել է նաև Հայաստանում կայացած վերապատրաստման դասընթացներին:  Աշխատել է տարրական բաժնի Հայոց Լեզւի գրքի վերանայման և վերապատրաստման աշխատանքներում:

-Անուշա Աւանէսեան՝ Հայոց Լեզւի ուսուցչուհի

Աւարտել է Թեհրանի Հայոց Թեմի Հայերէնագիտական երեկոյեան դասընթացները: 1992 թւականից աշխատել է «Սահակեան» և 1998 թւականից՝ «Շանթ» դպրոցներում: Տարիներ անդամակցել է ուսումնադաստիարակչական և կրօնի դասագրքերի վերապատրաստման յանձնախմբի կազմին:

-Թալին Սաֆարեան՝ գրասենեակի և համակարգչի պատասխանատու

2005 թւականից աշխատել է «Արարատ» դպրոցում, իսկ 2012 թւականից միաժամանակ աշխատում է «Շանթ» դպրոցում:

-Արևիկ Ամիրեան՝ մարզանքի ուսուցչուհի 

1985-86 թւականից աշխատել է «Նայիրի», «Թունեան» և «Շանթ» դպրոցներում: 

-Շարիս Մելքոմ Աբգար՝ առաջինից-վեցերրորդ դասարանների գրքերի վերապատրաստման յանձնախմբի անդամ

Ունի Հայոց Լեզւի և Գրականութեան լիսանս: Աշխատել է «Ղասր» և «Նայիրի» հրատարակչութիւններում որպէս թարգմանիչ և խմբագիր: 2007 թւականից աշխատել է «Նայիրի» և «Թունեան» դպրոցներում և 2009 թւականից՝ «Շանթ» դպրոցում: Հրատարակել է «Հորիզոնից այն կողմ լռութիւն է լոկ» և «Ամի» պոէմները նաև «Սեդրակ» վիպակը:

-Դպրոցի պահակն է պրն. Ռուբիկ Խոդաղուլեանը, իսկ տկն. Անահիտ Բաբախանեանը 2003 թւականից մինչ այսօր աշխատում է դպրոցում՝ որպէս սպասաւորուհի:  

«Մարիամեան» Ա. Միջնակարգ շրջանի հայ ուսոցիչների անձնակազմն է՝

-Արբի Ալլահվերդեան՝ փոխտեսուչ 

2004 թւականից պաշտօնավարել է «Ալիշան», «Նայիրի» և «Սահակեան» դպրոցներում որպէս հայոց լեզւի ուսուցիչ, նաև փոխտեսուչ: Իսկ 2012 թւականից համագործակցում է ուրբաթօրեայ դասարաններին որպէս ուսուցիչ եւ փոխտեսուչ:

- Ժոզէֆ Սուքիասեան՝ Հայոց լեզւի ուսուցիչ

2002 թւականից եղել  է այդ պաշտօնում: Նա աշխատել է նաև «Սահակեան», «Գոհար», «Նայիրի» դպրոցներում և ուրբաթօրեայ դասարաններում՝ որպէս կրօնի ուսուցիչ:  

Իններորդ դասարանի աշակերտների եւ նրանց ծնողների  համար նախատեսւած է խորհրդակցական հանդիպումներ փորձառու խորհրդատուների հետ, որպէսզի միւս տարի, ուսումը շարունակելու և ճիւղ ընտրելու համար դժւարութիւնների չհանդիպելով, ընտրեն  ամենայարմար ճիւղերը, ըստ իրենց ընդունակութեան ու նախասիրութիւնների:

Դպրոցում կազմակերպւում են մարզական մրցութիւններ նաև մշակութային աշխատանքներ, որտեղ աշխուժօրէն մասնակցում են դպրոցի աշակերտները:

{gallery}201604/2016040601/{/gallery}