ՆՈՐ ՕՐՀՆՒԱԾ ՄԻՒՌՈՆԻ ԴԻՄԱՒՈՐՈՒՄ ԵՒ ՋՐՕՐՀՆԷՔ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

 

Այսու ուրախութեամբ եւ առ Աստւած գոհունակութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ 1 Յուլիս 2022-ին Անթիլիաս մայրավանքում տեղի ունեցաւ Ս. Միւռոնի օրհնութիւն ձեռամբ՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. կաթողիկոսի, մասնակցութեամբ նւիրապետական Աթոռների գահակալների ներկայացուցիչների եւ կաթողիկոսութեան թեմակալ առաջնորդների։

Արդարեւ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի տնօրինումով, յառաջիկայ երեքշաբթի 12 Յուլիս 2022-ի ժամը 18։00-ին յատուկ արարողութեամբ եւ թափօրով Ս. Սարգիս եկեղեցում տեղի է ունենալու նոր օրհնւած միւռոնի դիմաւորում եւ այնուհետ ջուրի օրհնութիւն նոր միւռոնով ի մխիթարութիւն մեր ժողովրդի զաւակներին։

Կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին, խուռներամ ներկայ գտնւեն կրօնական արարողութեան, ստանալու օրհնութիւնը նոր միւռոնի ի մխիթարութիւն եւ ի վերանորոգում քրիստոնէական մեր հաւատքի։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ