Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



2016 Տարւան Ս. Յարութեան Տօնի Յաջորդող Մեռելոցի Պատարագը Նոր Բուրաստանում

Սուրբ Պատարագի խորհուրդը կենդանի յիշատակումն է Քրիստոսի Գողգոթայի լեռան բարձունքին խաչւելուն, մեռնելուն ու թաղւելուն: Մի անձնուրաց զոհողութիւն, որի նպատակն էր ամբողջ մարդկութեան փրկութիւնն ու վերականգնումը անխտիր, որի համար Պօղոս առաքեալ հաստատում է՝ ասելով. «Արդարեւ, Քրիստոսը մեռաւ մեզ համար...» (Ա.Թս 5.10), եւ «Յիսուս Քրիստոս աշխարհ եկաւ փրկելու մեղաւորներին...» (Ա.Տմ 1.15), «Աստւած ուզում է, որ բոլոր մարդիկ փրկւեն եւ հասնեն ճշմարտութեան ճանաչմանը» (Ա.Տմ 2.4):

Ուստի Քրիստոսի փրկագործական զոհողութիւնն ու մահը ընդգրկում է ամբողջ մեղաւոր մարդկութեանը՝ ննջեցեալներին ու ողջերին հաւասարապէս: Նա միայն ողջերի համար չմեռաւ ու իր արիւնը չթափեց, այլեւ մեռածների համար: Ճիշտ դրա համար է, որ Պետրոս առաքեալ գեղեցկօրէն բագայայտում է, թէ ինչպէս երբ Քրիստոս խաչի վրայ մեռաւ ու նրա մարմինը գերեզման դրեւց, բայց Նա հոգով կենդանի մնալով դժոխք իջաւ՝ այնտեղ բանտարկւած մեռելների հոգիներին էլ քարոզելու Աւետարանը, որպէսզի ազատագրւեն ու ապրեն: 

Եւ այս ճշմարտութիւնից մեկնած մեր եկեղեցու հայրերը տարւայ ընթացքում տաղաւար կոչւած հինգ մեծ տօների յաջորդող օրը նւիրել ու յատկացրել են մեզանից մարմնաւորապէս բաժանւած ննջեցեալների հոգիների յիշատակման, նրանց համար աղօթք բարձրացնելու, Աստծու ողորմութիւնը հայցելու, նրանց փրկութեան համար պատարագ մատուցելու եւ հոգեհանգստեան պաշտօն կատարելու եւ ողորմած Աստծուց նրանց հոգիների համար յաւիտենական հանգիստ եւ խաղաղութիւն խնդրելու: 

Թւականիս երկուշաբթի 28 մարտի առաւօտեան ժամը 9:30-ին Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում տեղի ունեցաւ մեռելոցի պատարագի: Պատարագը մատուցեց հոգշ. Տ. Շնորհք Վրդ. Աշըգեանը: Պատարագի աւարտին մատռան մուտքին տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն նախագահութեամբ Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի: եկեղեցական զոյգ արարողութիւններին ներկայ էին նաեւ Գերշ. Տ. Նորայր Ս. Եպս. Աշըգեանը, առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը եւ արժանապատիւ քահանայ հայրեր ու գնահատելի թւով բարեպաշտներ: 

Հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ Առաջնորդ Սրբազան Հայրը իր ընկերակիցների հետ այցելեց քահանաների դամբարան, նահատակաց պանթէոն եւ Թեհրան Երեւան թռիչքի Աւիավթարի զոհերի դամբարանը, որտեղ եւս յատուկ աղօթք բարձրացրեց առ Աստւած նրանց հոգիների հանգիստի եւ խաղաղութեան համար:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 04 Յունիսի 2024;
ՍՐԲՈՒՀԻ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՐԲՈՒՀԻ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐԸ

Հինգշաբթի 06 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. ՍԱՀԱԿ ԵՒ Ս. ՅՈՎՍԷՓ ԿԱՐՆԵՑԻՆԵՐԻ

Շաբաթ 08 Յունիսի 2024;
Սուրբ Ներսէս Մեծ Հայրապետի տօնը եւ մեր թեմում Հայրերի օր է։ Շնորհաւոր հայ «Հայրերի օր»-ը

Երեքշաբթի 11 Յունիսի 2024;
Ս․ Կոստանդիանոս կայսերի եւ նրա մօր՝ Հեղինէ թագուհու յիշատակութեան օր

Շաբաթ 15 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. Գրիգոր Լուսաւորչի ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳԻՒՏԻ ՏՕՆ՝ ԳԻԻՏ ՆՇԽԱՐԱՑ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն Սուրբ թարգմանիչներ՝ Սահակի եւ Մեսրոպի

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատ Թագաւորի ու Աշխէն Թագուհու եւ Խոսրովիդուխտի

Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ