ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 21 Նոյեմբերի 2020;
Ընծայումն Ս. Աստուածածնի երից ամաց ի տաճարն

Կիրակի 22 Նոյեմբերի 2020;
Ա կիր. Յիսնակի

Երկուշաբթի 23 Նոյեմբերի 2020;
Սրբոց կուսանացն՝ Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ, Աբրահամու եւԽորենայ եւ անարծաթ բժշկացն՝ Կոզմայի եւ Դամիանոսի, եւ Աստուածատրոյ վկային

Երեքշաբթի 24 Նոյեմբերի 2020;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի

Չորեքշաբթի 25 Նոյեմբերի 2020;
Պահք

Հինգշաբթի 26 Նոյեմբերի 2020;
Տօն՝ Սրբոցն Կղեմայ հայրապետին եւ Բագարատայ Տոռոմենոյ եպիսկոպոսին

Ուրբաթ 27 Նոյեմբերի 2020;
Պահք

Շաբաթ 28 Նոյեմբերի 2020;
Տօն՝ Տօն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի

Կիրակի 29 Նոյեմբերի 2020;
կիր. Յիսնակի

Երկուշաբթի 30 Նոյեմբերի 2020;
Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին, Յակովկայ եւ Իրաւափառայ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՃՐԱԳԱԼՈՅՑԻ ԵՒ Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՏԱՐԱԳՆԵՐԸ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Քրիստոսի երկրաւոր առաքելութիւնը իր աւարտին էր հասած, որպէս երկնառաք անմեղ ու անարատ Գառ, Գողգոթայի կատարին խաչի վրայ իր զոհողութեամբն ու պատարագումովը եւ կողքի պարտէզում նոր ժայռափոր գերեզմանում թաղւելովը:

Սա սակայն ծրագրի մէկ բաժինն էր, տակաւին կար երկրորդը, որի կատարումով մարդը փրկելու Աստծու ծրագիրը իր պսակումին պիտի հասնէր: Եւ դա Քրիստոսի երեքօրեայ մեռելներից յարութիւն առնելով պիտի իրականանար: 

Քրիստոսի մահը եւ Նրա մեռելներից յարութիւնը կազմում են քրիստոնէական կրօնի ու հաւատի գլխաւոր երկու սիւները: Աստծու արդարութիւնը իբրեւ բացարձակ չափանիշ մահ էր պահանջում որեւէ մէկի համար, որը մեղանչում էր: Եզեկիէլ մարգարէի բերանով Նա յայտարարում էր՝ ասելով. «Ով որ մեղանչի, նա էլ պիտի մեռնի» (Եզ 18.4): Ասիկա որպէս արդարութեան արժեչափ, եթէ նկատի առնենք, ապա ամբողջ մարդկութիւնը մահւան ենթակայ է դառնում, որովհետեւ այս առումով ամէնքն էլ մեղանչում են եւ չի գտնւում ոչ իսկ մէկը որ անմեղ, անարատ, արդար ու Աստծու կամքի համաձայն կատարեալ իմաստութեամբ կեանք ապրի (Սղ 14 եւ 53): Ուստի իւրաքանչիւր մեղք քաւելու համար արիւն պիտի թափւէր: Բայց թափւած արիւնը լինելու էր արդար, անմեղ, սուրբ եւ անարատ: Այդ պատճառով էլ անհրաժեշտ կարիքը զգացւեց Աստծու Որդու՝ անմեղ ու անարատ Գառան Քրիստոսի խաչի վրայ զոհողութեանը եւ արեան հեղումին, որպէսզի ամբողջ մարդկութեան մեղքերը իր ուսերին բարձած խաչի վրայ գամէր եւ փոխարէնը իր արեամբ մարդկանց մեղքերի ու յանցանքների քաւութիւն եւ թողութիւն պարգեւէր: Սրա գծով Պօղոս առաքեալ բացայայտ կերպով երկու առիթներով գրում է՝ ասելով. «Մեղքի վարձը մահն է, մինչդեռ Աստւած, որպէս ձրի պարգեւ յաւիտենական կեանք է տալիս մեր Տիրոջ՝ Յիսուս քրիստոսի միջոցով» (Հռ 6.23), եւ «Թէպէտեւ բոլոր մարդիկ մեղանչեցին եւ զրկւած են մնում Աստծու փառքից, սակայն Աստւած արդարացնում է նրանց ձրիաբար իր պարգեւած շնորհով, Քրիստոս Յիսուսի փրկագործութեան միջոցով» (Հռ 3.23): 

Ուրեմն, մարդկանց մեղքերի համար միայն մահը յանձն առնելը բաւական չէր, այսինքն՝ Քրիստոսի արեան հեղումով նրանց մեղքերի քաւութիւն ու թողութիւն պարգեւելը, այլ անհրաժեշտ էր նաեւ նրանց արդարացնելը: Մարդկանց արդարացումը իրագործւելու էր միայն ու միայն մեռելներից յարութիւն առնելով: Դրա համար դարձեալ մեծ աստւածաբան եւ քրիստոնէական եկեղեցու վարդապետ Պօղոս առաքեալ գրում է. «Աստւած մեզ էլ է արդար համարելու մեր հաւատի համար, որովհետեւ հաւատում ենք նրան, որ մեռելներից յարութիւն տւեց Յիսուսին՝ մեր Տիրոջը: Նա իր կեանքը տւեց մեր յանցանքները ջնջելու համար եւ յարութիւն առաւ, որ արդարացնի մեզ» (Հռ 4.24-25): 

Ահա թէ ինչու քրիստոնեայ ողջ աշխարհը թէ՛ Ճրագալոյցի եւ թէ՛ Ս. Յարութեան պատարագներով անհուն ուրախութեամբ ու հոգեկան գերազանց եւ աննկարագրելի ցնծութեամբ տօնախմբում է Քրիստոսի երեքօրեայ թաղումից յետոյ Հրաշափառ յարութեան տօնը: Որովհետեւ դա մեզանից իւրաքանչիւրի տօնն է՝ յաղթանակի, փրկութեան, ազատագրման, լոյսի, յոյսի եւ յաւիտենական կեանքի, երկնային արքայութեան ժառանգակցութեան եւ ժառանգորդութեան գրաւականի եւ երաշխիքի մեծագոյն եւ անառարկելի տօնն է: Դա իւրաքանչիւր քրիստոնեայ հաւատացեալի մեռելներից յարութեան տօնն է, որի համար սրանից 3000 տարիներ առաջ Սաղմոսրեգու Դաւիթ թագաւորն ու մարգարէն աստւածային Ս. Հոգով ներշնչւած տեսնում էր Մարդացեալ Աստւածորդի Փրկչին, որը խոնարհ ծառայի կերպարանքով էր յայտնւած, մեռելներից յարութիւն առնելը եւ դրա յուսադրող եւ գերազանցապէս ուրախացնող ներազդեցութեան տակ անխախտ հաւատքով ու անայլայլ վստահութեամբ յայտարարում էր, ասելով. «Ահա թէ ինչու սիրտս ուրախ է, հոգիս կատարեալ ցնծութեան մէջ է, եւ մարմինս վստահութեամբ է հանգիստ առնում, որովհետեւ գիտեմ, որ ինձ մեռելների աշխարհում չես թողնելու, եւ չես թողնի, որ քո հաւատարիմ ծառայի մարմինը փտութիւն տեսնի» (Սղ 16.9-10): 

Քրիստոսի հրաշափառ Յարութեան ուրախ տօնի առիթով, թւականիս շաբաթ 26 մարտի երեկոյեան ժամը 5:30-ին, յետ յատուկ ժամերգութեան, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ճրագալոյցի պատարագը, հաւատացեալների հոծ բազմութեամբ եւ ներկայութեամբ: Ժամերգութեան ընթացքին կատարւեց «զԵրիս ողորմեայն» եւ ապա դպիր-դպրուհիների ընթերցանութեամբ մատուցւեցին օրւայ ընթերցւածները: Վերջին ընթերցւածի աւարտին սարկաւագի «Օրհնեա՜ Տէր» երգակցութեամբ բացւեց խորանի վարագոյրը եւ սկսւեց պատարագը: Այս առիթով Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագը մատուցեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իսկ Սրբոց Թարգմանչաց, Սրբոց Վարդանանց եւ Ս. Մինաս եկեղեցիներում ժամերգութեան նախագահեցին, պատարագեցին եւ օրւայ առիթով էլ քարոզեցին առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, Գերշ. Տ. Նորայր Ս. եպս. Աշըգեանն ու Հոգշ. Տ. Շնորհք Վրդ. Աշըգեանը:

Իսկ թւականիս կիրակի 27 մարտի առաւօտեան բոլոր եկեղեցիներում մատուցւեց Ս. Յարութեան պատարագը: Հազարաւոր հայորդիներ իրենց կրօնքի բարձր գիտակցութեամբ եւ հոգեւոր պարտականութեան, պատասխանատւութեան  ու պարտաւորութեան խոր համոզումով, հաւատով ու նախանձախնդրութեամբ լցրել էին եկեղեցիներն ու նրանց բակերը: Նրանք եկած էին մասնակցելու եւ հաղորդւելու օրւայ սուրբ Խորհրդին ու իրենց մէջ ընդունելով Քրիստոսի կենդանարար մարմինն ու արիւնը եւ նրա Յարութեան լոյսն ու յաղթական կեանքի զօրութիւնը քաջութեամբ եւ համարձակութեամբ վկայելու իրենց հաւատքը եւ միմեանց շնորհաւորելով՝ ասելու. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:

Պատարագից յետոյ եկեղեցիների բակում բոլոր հաւատացեալները անտես առած տարիքային տարբերութիւնները ուրախութեամբ եւ աննկարագրելի զւարթութեամբ Զատկւայ հաւկիթ կոտրելու խաղը խաղացին:

Առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում Ս. Յարութեան հանդիսաւոր պատարագը մատուցեց եւ օրւայ առիթով իր հայրական պատգամն ու քարոզը փոխանցեց Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Պատարագին բազմահարիւր հաւատացեալների կողքին ներկայ էին նաեւ Իրանում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան դեսպան՝ պրն. Լեւոն Ճաղալեանն ու Հայաստանի Դեսպանութեան անձնակազմը: Սրբոց Թարգմանչաց, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբոց Վարդանանց եկեղեցիներում պատարագեցին եւ յաւուր պատշաճի քարոզեցին Գերշ. Տ. Նորայր Ս. եպս. Աշըգեանը, առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանն ու Հոգշ. Տ. Շնորհք Վրդ. Աշըգեանը:

Յիշենք թէ առաջնորդարանի դահլիճում Առաջնորդ Սրբազան Հայրը Զատկական շնորհաւորանքներ ընդունեց երկու հանգրւաններով, մին պատարագից անմիջապէս յետոյ եւ միւսն էլ՝ յետմիջօրէի ժամը 5:00ից-7:00-ը: Յետմիջօրէի շնորհաւորողների շարքում Առաջնորդ Սրբազան Հայրը ընդունեց Ռուսիոյ Դաշնութեան Դեսպան՝ Պրն. Լեւոն Ճաղալեանին:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com