Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Կիրակի թւականիս մայիս 29-ի առաւօտեան, Թեհրանի բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. Պատարագի, տեղի ունենցաւ հանրապետական մաղթանք եւ դրօշի օրհնութիւն Հայաստանի Առաջին Հանրապետութեան 104-րդ տարեդարձի առիթով: Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի կատարւեց նաեւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Ղարաքիլիսայի, Բաշաբարանի, Սարդարապատի, Արցախի ազատագրական պայքարի եւ այլ վայրերում տեղի ունեցած ճակատամարտերում զոհւած նահատակների հոգու խաղաղութեան համար։

 

Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահում էր, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը, պատարագիչն էր՝ Արժ․ Տ. Սահակ քհնյ․ Խոսրովեանը։

 

Արարողութեանը ներկայ էին՝ Պատգամաւորական ժողովի ատենապետ Վահիկ Աղաքեանը, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ թեմական խորհրդի անդամներ, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչները, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը եւ դեսպանութեան դիւանագիտական ներկայացուցիչները:

 

Առաջնորդ Սրբազան Հայրն օրւայ առիթքով յընթացս քարոզի ասաց.- «Մեր հայրերի մեզի սովորեցրած աղօթքի, սաղմոսների ու շարականների միջոցով կատարեցինք մեր հայրենիքի՝ Հայաստանի հանրապետութեան համար մաղթանք եւ աղօթք՝ Աստծուց խնդրելով, որ Ինքը մեր երկիրը պահի ու պահպանի ամէն տեսակի չարիքներից, փորձանքներից եւ այն ազատութիւնը եւ անկախութիւնը, որ շնորհւեց մեզի մեր ժողովրդի տքնաջան աշխատանքի, զոհողութեան եւ նահատակութեան գնով, այն պահի ու պահպանի ու ընդմիշտ մեր վայելքի եւ ինչու չէ նաեւ մարդկութեան բարիքի համար: Առաքեալը իր նորահաստատ եկեղեցու անդամներին ասում է, լաւ իմացէք, այնտեղ որտեղ ազատութիւն կայ այնտեղ է Աստծու Սուրբ Հոգին»:

 

Սրբազան Հայրը կրկին մէջբերելով առաքեալի խօսքը, յաւելեց.- «Պօղոս առաքեալը իմաստուն կերպով թելադրութիւններ է անում հաւատացեալներին, որպէսզի նրանք քաջալերւած Սուրբ Հոգու զօրութեամբ  եւ իրնեց տրւած ազատութեան խորհրդով,  գործեն եւ ապրեն այս աշխարհի վրայ, որովհետեւ ազատութիւնը երկնատուր պարգեւ է մարդկութեան տրւած: Աստւած Ինքը մեզ ազատ է ստեղծել, որպէսզի ազատօրէն փառաբանենք Նրան եւ ազատօրէն մեր կեանքը ապրենք Իր փառքի համար»:

 

Նա իր խօսքը շարունակելով լայնօրէն անդրադառնալով ազատութեան գաղափարին, ասաց.- «Ազատութիւնը մարդկային կեանքի ամենից թանկ իրականութիւնն է եւ այդ իրականութեամբ ժողովուրդը, մարդ արարածը՝ ինքը գործում, ապրում եւ ստեղծագործում է: Մեր հայրերը իրենց ողջ պատմութեան ընթացքին միշտ  գործել, ապրել ու պայքարել են յանուն ազատութեան եւ ազատութեան տենչով: Մեր ժողովուրդը իր ողջ պատմութեան ընթացքին իր իշխանութեամբ, իր թագաւորութեամբ, նախարարներով, ժողովրդով, ազատանիով  եւ բոլորով հանդերձ միշտ պայքարի դրօշը վեր բարձրացրած քայլել է իր ճանապարհը: Ինչո՞ւ,- որովհետեւ ազատութիւնը մարդու ինքնուրոյնութիւնը բնորոշող իրականութիւն է: Երկիրը երբ ազատ է կարող է իր ինքնուրոյնութեամբ ինքն իրեն կերտել եւ առաւել եւս յաջողութեան հասցնել: Մենք այսօր մայիս 28-ի հայոց անկախութեան պետականութեան առիթով հոգեհանգստեան արարողութիւն պիտի կատարենք, բոլոր այն նահատակների համար, որոնք կերտեցին Մայիս 28-ը: Մի պահ երեւակայեցէք 104 տարիներ առաջ այս պահերին Աարարատեան դաշտը լեցուն էր այն արի ու քաջ ու անձնազոհ ազատամարտիկներով, Արարատեան աշխարհի ամէն տեղերից հաւաքւած, որովհետեւ հաւատացած էին, որ Աստծուց իրենց տրւած ազատութիւնը ոչ ոք իրաւունք չունի իրենցից խլելու: Նրանք այդ հաւատքով կերտեցին Մայիս 28-ը, կերտեցին մեր պատմութեան նորագոյն ամէնից լուսաւոր եւ պայծառ դէպքը՝ դրւագը, ու մեզ հասցրին այս օրւան: Այսօր ողջ հայութիւնը աշխարհով մէկ իր եկեղեցիներում՝ բեմերի վրայ, իր կեանքի զանազան բնագաւառներում ոգեկոչում է Հայաստանի անկախութեան տարեդարձը եւ դրանով ուզում է նոր սերնդին կտակ թողնել, որ ազատութիւնը մեր ժողովուրդը գնեց իր արեամբ եւ ոչ ոք այդ ազատութիւնը իրաւունք չունի մեզանից խլելու: Մենք պարտաւոր ենք մեր նոր սերնդին փոխանցել  Արամ Մանուկեանների եւ Սեպուհների կտակը, որպէսզի նրանք իմանալով, ճանաչելով եւ սովորելով, կարողանան նախ հայրենասէրներ լինեն եւ ապա տէրը լինեն մեր պատմութեան»:

 

Վերջում տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, որին յաջորդեց ընդունելութիւն Ազգային Առաջնորդարանի դահլիճում:

 

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 22 Յուլիսի 2022;
Ե. օր Վարդավառի պահոց Հռոմէացիներ 16.17‐27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 15.39‐16.12։

Շաբաթ 23 Յուլիսի 2022;
Յիշատակ Տապանակին հնոյ եւ տօն նորոյս Սրբոյ Եկեղեցւոյ Ելք 25.10-14։ Յեսու 3.14-4.18։ Ա Թագաւորաց 6.18-7.2։ Բ Թագաւորաց 6.12-19։ Եբրայեցիներ 9.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-20։

Կիրակի 24 Յուլիսի 2022;
ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (Վարդավառ) Իմաստութիւն Սողոմոնի 7.25-8.4։ ԶԱՔԱՐԻԱ 14.16-21։ Ա Յովհաննէս 1.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 16.13-17.13։

Երկուշաբթի 25 Յուլիսի 2022;
Բ. օր Վարդավառի: ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ Ելք. 19.9-13։ Դ Թագաւորաց 2.9-12։ Ա Յովհաննէս 5.9-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 1.1-17։

Երեքշաբթի 26 Յուլիսի 2022;
Գ. օր Վարդավառի Ելք 19.16‐20։ Գ Թագաւորաց 19.11‐16։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 12.18‐27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.27‐36։

Չորեքշաբթի 27 Յուլիսի 2022;
Պահք Ա Կորնթացիներ 1.1‐9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.4։

Հինգշաբթի 28 Յուլիսի 2022;
Սրբոյն Եսայեայ մարգարէին ԵՍԱՅԻ 6.1‐10։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 11.32‐40։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.14‐22։

Ուրբաթ 29 Յուլիսի 2022;
Պահք Ա Կորնթացիներ 1.10‐18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.2‐9։

Շաբաթ 30 Յուլիսի 2022;
Սրբոցն Թադէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդխտոյ կուսին Իմաստութիւն Սողոմոնի 1.1-7։ ԵՐԵՄԻԱ 16.16-21։ Ա Կորնթացիներ 12.28-13.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.1-6։

Կիրակի 31 Յուլիսի 2022;
Բ կիր. զկնի Վարդավառի ԵՍԱՅԻ 3.16-4.1։ Ա Կորնթացիներ 11.25-30։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.10-14։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ