ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 21 Նոյեմբերի 2020;
Ընծայումն Ս. Աստուածածնի երից ամաց ի տաճարն

Կիրակի 22 Նոյեմբերի 2020;
Ա կիր. Յիսնակի

Երկուշաբթի 23 Նոյեմբերի 2020;
Սրբոց կուսանացն՝ Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ, Աբրահամու եւԽորենայ եւ անարծաթ բժշկացն՝ Կոզմայի եւ Դամիանոսի, եւ Աստուածատրոյ վկային

Երեքշաբթի 24 Նոյեմբերի 2020;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի

Չորեքշաբթի 25 Նոյեմբերի 2020;
Պահք

Հինգշաբթի 26 Նոյեմբերի 2020;
Տօն՝ Սրբոցն Կղեմայ հայրապետին եւ Բագարատայ Տոռոմենոյ եպիսկոպոսին

Ուրբաթ 27 Նոյեմբերի 2020;
Պահք

Շաբաթ 28 Նոյեմբերի 2020;
Տօն՝ Տօն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի

Կիրակի 29 Նոյեմբերի 2020;
կիր. Յիսնակի

Երկուշաբթի 30 Նոյեմբերի 2020;
Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին, Յակովկայ եւ Իրաւափառայ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՒԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻՆ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Քառասնորդաց Մեծ պահքի շրջանին ու Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը կանխող Աւագ Շաբաթւայ  ընթացքին տեղի ունեցող եկեղեցական արարողութիւնների շրջագծում, Աւագ Հինգշաթին նկատւում է ամենաբովանդակալին, ամենահոգեզմայլն ու ծանրակշիռը: Այդ օր եկեղեցական արարողութիւնները սկսւում են աօաւօտեան ժամը 9:00-ից եւ իրենց աւարտին են հասնում կէս գիշերին, անշուշտ Քրիստոսի կեանքին ու առաքելութեանը իմաստ տւող երեք իրերայաջորդ հանգրւանների հետեւողութեամբ:

Վերոյիշեալ երեք հանգրւաններն են՝ վերջին ընթրիքը, Հաղորդութեան (Ս. պատարագ) Խորհրդի հաստատումը վերնատան մէջ, աշակերտների ոտքերի լւացումը, եւ որպէս Կարգ Աւագ Ուրբաթի առաջին մաս՝ Գեթսեմանիում Քրիստոսի ձերբակալութիւնը, իր իսկ աշակերտներից՝ Յուդա Իսկարիովտացու նենգամտութեամբ ու դաւաճանութեամբ: 

Եկեղեցական արարողութիւնների կարգում առաջին տեղը գրաւում է սուրբ եւ անմահ պատարագը, որը կոչւում է նաեւ Կարգ Ապաշխարողաց: Թւականիս 24 Մարտի առաւօտեան ժամը 9:00-ին Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Կարգ Ապաշխարողացը, որը սկիզբ առաւ օրւայ յատուկ ժամերգութեամբ եւ ապա պսակւեց սուրբ պատարագով: 

Համաձայն եկեղեցու աւանդութեան, վաղ ժամանակին Քառասնորդաց պահեցողութիւնը պահողները այս օր պատարագի էին մասնակցում եւ  հաղորդութիւն ստանալուց յետոյ իրենց պասը բացում էին: Որովհետեւ իսկական Սուրբ Հաղորդութեան Խորհուրդը այս պատմական հանգրւանին էր որ, մեր Տէրն ու Փրկիչ Յիսուս Քրիստոսը հաստատեց: Նա ամբողջութեամբ նոր իմաստ տւեց եւ կամ աւելի ճիշտ պիտի լինի ասել՝ նախկին Զատկական գառան ծիսական արարողակարգի կատարումին, որը նախատիպն ու նախօրինակն էր գալիք ճշմարիտ խոստացւածին, նրա ետին կանգնող աստւածային ճշմարտութիւնը բացելով՝ քօղազերծեց եւ իսկական իմաստը բացայայտեց, Խորհուրդը հաստատեց ու միանգամընդմիշտ Աստւած-մարդ հաշտութեան ու մարդկանց մեղքերի քաւութեան ու թողութեան յաւիտենական Ուխտը իր արիւնով ու մարմնի պատարագումովը հաստատեց եւ կնքեց: Սա լաւապէս հասկանալու համար մարդ պէտք է կարդայ Երեմիայի մարգարէութեան 31-րդ գլխի 31-34 համարները: 

Քրիստոս վերնատան մէջ յետ աշակերտների ոտքերի լւացման հացը վերցնելով՝ օրհնեց, կտրեց եւ բաժանեց իր աշակերտներին ասելով. «Առէ՛ք, կերէք, սա իմ մարմինն է»: Ապա վերցրեց գինու բաժակը, գոհութիւն յայտնեց Աստծուն եւ տւեց իր աշակերտներին՝ ասելով. «Բոլորդ էլ խմէ՛ք սրանից. Սա իմ արիւնն է, որով նոր ուխտ է կնքւում Աստծու հետ եւ որը շատերի համար թափւում է իրենց մեղքերի թողութեան համար» (Մտ 26.27-28): 

Յետագային, աւելի պատշաճ համարւեց, որ պահեցողները իրենց պասը բացեն նոյնինքն Քրիստոսի հրաշափառ յարութեան Ճրագալոյցի պատարագից անմիջապէս յետոյ: Եւ դարձեալ համաձայն եկեղեցու աւանդութեան պահեցողութիւնը բացելու ենք ձուկով ու հաւկիթով:

ԿԱՐԳ ՈՏՆԱԼՒԱՅԻ

Նոյն օր երեկոյեան ժամը հինգին եկեղեցիներում տեղի ունեցաւ ոտնալւայի կարգը: Սոյն արարողութիւնը որոշ հանդիսաւորութիւն է կրում իր մէջ եւ յատուկ հոգեբարոյական պատգամ է փոխանցում հաւատացեալներին: Որովհետեւ վարագոյրը գոց վիճակում, ետին պատրաստւում են եկեղեցական հայրերը: Հանդիսապետողը զգեստաւորւած վիճակում կանգնում է մէջտեղում եւ իր երկու կողմերում վեց-վեց աթոռներ են դրւում Յիսուսի աշակերտների թւի համաձայն, եւ նրանց առաջ կանգնում են դպիրները կամ նրանք, ովքեր լւանալու են իրենց ոտքերը: Եւ ապա բացւում է խորանի վարագոյրը եւ սկսւում ոտնալւայի կարգը: 

Քրիստոս իր աշակերտների ոտքերը լւանալուց գլխաւորաբար ուզեց որ նրանք իրենից օրինակւելով, իբրեւ ապագայի առաքեալները եւ քրիստոնէութեան կրօնի եւ Աւետարանի լոյսի տարածիչներն ու քարոզիչները, ամէն բանից առաջ լինեն ճշմարտապէս խոնարհ: Կատարելապէս անտեսեն իրենց եսը եւ դէն գցեն իրենց հպարտութիւնը: Երկրորդ, սովորեն սիրով եւ անշահախանդրօրէն ծառայել միմեանց եւ ուրիշներին: Որովհետեւ իսկական մեծութիւնը, պատիւն ու փառքը, այլ խօսքով քրիստոնեայ մարդու արժանիքը ուրիշներին սիրով եւ ինքնուրացութեամբ շաղախւած ծառայութիւն մատուցելու մէջ է գտնւում եւ ո՛չ թէ ծառայութիւն ընդունելու մէջ: Ինչպէս մի առիթով Քրիստոս յիշեցրեց իր աշակերտներին, թէ Մարդու Որդին չեկաւ ուրիշներից ծառայութիւն ընդունելու այլ եկաւ ծառայելու եւ իր կեանքը շատերի փրկութեան համար իբրեւ փրկագին զոհելու:  Եւ երրորդ, իրենց կեանքը ապրեն աստւածային մաքրամաքուր սիրով պայմանաւորւած ու յատկանշւած, որպէսզի աշխարհում այդ լինի ցայտուն եւ գերագոյն նշանը իրենց Քրիստոսի հարազատ եւ վաւերական աշակերտութեան ու հետեւորդութեան: 

Յիշենք որ մեր եկեղեցու շարականներից ամենագեղեցիկ գոհարները երգւում են այս օրւայ ընթացքում եւ յատկապէս ոտնալւային եւ Կարգ Աւագ Ուրբաթի առաջին բաժնում, որը ծանօթ է նաեւ որպէս խաւարման գիշեր: Ոտնալւայի արարողութեան վարագոյրը բացւելուց երգաձայն մեկնաբանւում է 50-րդ (51) սաղմոսը «Ցօղեա՛ յիս մշտկաւ...» փոխն ի փոխ երգակցութեամբ, որին հետեւում է «Այսօր կանգնեցաւ աւազան մկրտութեան...» շարականը, ապա Աստւածաշնչական ընթերցումներ, յետոյ «Այս խորհուրդ լցաւ...» գանձը, որի ընթացքին երգւում է նաեւ «Սիրտ իմ սասանի» ամենայուզիչ եւ զգայացունց համարները: Ապա զոյգ աղօթքներ են ընթերցւում ջրի եւ իւղի վրայ, եւ յետոյ խաչով եւ աւետարանով օրհնում են ջուրն ու իւղը, երգելով. «Օրհնեսցի՛ եւ սրբեսցի՛ իւղս եւ ջուրս այս նշանաւ...» եւ « Ամէն Ալէլուիա...» օրհնութեան երգը: Որից յետոյ հանդիսապետող աւագ եկեղեցականը կատարում է ոտքերի լւացումը, ապա ընթերցւում է Աւետարանական մի հատւած եւ տրւում է օրւայ պատգամ քարոզը: 

Այս առիթով Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում ոտնալւայի արարողութեան նախագահեց ու հանդիսապետեց Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը եւ յաւուր պատշաճի քարոզեց: Իսկ Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Սրբոց թարգմանչաց եւ Ս. Աստւածածին եկեղեցիներում արարողութիւնը կատարեցին եւ այդ առիթով քարոզեցին առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, Գերշ. Տ. Նորայր Ս. եպս. Աշըգեանն ու Հոգշ. Տ. Շնորհք Վրդ. Աշըգեանը: 

 

ԽԱՒԱՐՄԱՆ ԳԻՇԵՐ ԿԱՄ ԱՒԱԳ ՈՒՐԲԱԹԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Իսկ երեկոյեան ժամը 7:00-ին բոլոր եկեղեցիներում սկսւեց օրւայ երրորդ հանգրւանը, որը իբրեւ յիշատակում նւիրւել է Քրիստոսի Գեթսեմանու պարտէզում կրած հոգեկան դառն ու տառապալի ապրումներին, ինչպէս նաեւ տագնապալի աղօթքին եւ վերջապէս դաւաճան Յուդայի ձեռքով մատնութեանն ու հրեայ ամբոխի կողմից ձերբակալման եւ հրէական կրօնական ատեանում կանգնած անարգւելուն, ծաղրւելուն, ձաղկւելուն, արհամարհւելուն, չարչարւելուն, դատւելուն եւ մահւան դատապարտւելուն:

Այս հանգրւանին ծանրակշիռ ընթանում է արարողութիւնը եւ աստիճանական զարգացումով «Կանոնագլուխ», հետեւակ շարական «Այսօր ի կատարումն...», ապա սուրբ բեմին վրայ դրւած մեծ մոմի երկու կողքերի 6-6 (12) մոմերը վառում են, որից յետոյ սկսում են սաղմոսասացութիւնները, Ներսէս Շնորհալի Հայրապետի կողմից գրւած ու յօրինւած «Այսօր անճառ լուսոյն ծագումն...» երգի շարանը, մէջ ընդ մէջ ընթերցելով օրւայ պատահարները ներփակող ու նկարագրող Աւետարանական հատւածները: Ընթացքին կատարւում են գիշերային ու առաւօտեան ժամերգութիւնները ըստ Հայաստանեայց եկեղեցու ծիսակարգին ու ժամասացութեան: Յետ «Տէր Յերկնից»-ին եկեղեցու լոյսերը հանգցւում են եւ խորհրդաւոր մթնոլորտում երգւում է «Փառք ի բարձունս»ը, որից յետոյ փակւած վարագոյրի ետեւից ու մթութեան միջից արձագանգում է սրտացունց եւ հոգեյոյզ ամենազգլխիչ հոգեւոր երգերից՝ «Ուր ես Մայր իմ»ը, որպէս պատկերացում Քրիստոսի խաչափայտի վրայ զգացած եւ փորձարկած կարօտախառն ու դառնալի ապրումներին:

Ապա տրւում է քարոզն ու «Ծագեա՛ զողորմութիւնս քո, որք ճանաչեն զքեզ, Տէր» աւարտական նախադասութեան երգի հետ միասին վառում են եկեղեցու ջահերը եւ կարդում են վերջին աւետարանը եւ աւարտին երգում են «Փառք սուրբ խաչիդ ալէլուիա...» երգը, որի ընթացքին հանդիսապետող եկեղեցականը բուրվառով խնկարկում է դասը, խորանն ու ժողովուրդը եւ որպէս աւարտ սուրբ խաչով օրհնելով բարեպաշտ ու հաւատացեալ ժողովուրդը արձակում է խաղաղութեամբ:

Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում վերոյիշեալ արարողութեան նախագահեց ու հանդիսապետեց Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը եւ յետ «Ուր ես մայր իմ» սրտաճմլիկ ու հոգեցունց երգին՝ յաւուր պատշաճի քարոզը փոխանցեց բազմահարիւր բարեպաշտներին, որոնք խուռներամ լցրած եկեղեցին ու նրա շրջափակը մասնակցում էին օրւայ արարողութեան:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com