Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԻՇԱՏԱԿ ՏԱՍԸ ԿՈՒՍԱՆԱՑ

Աւագ Երեքշաբթի օրւայ խորհուրդը ներկայացնում է «Տասը կույսերի» առակը, որը յորդորում է նմանւել իմաստուն կոյսերին եւ պատրաստ լինել Տիրոջ հրաշափառ Գալստեանը: Այն նաեւ կապւած է նախորդ օրւայ խորհրդի հետ այն ակնարկով, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպէս պէտք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ Գալստեանը, այլապէս կը չորանանք թզենու պէս եւ երկնքի արքայութիւնից դուրս կը մնանք այնպէս, ինչպէս հինգ կոյսերը:

Տասը կոյսերի յիշատակին նւիրւած խորհրդաւոր օրւայ առիթով, երեքշաբթի թւականիս ապրիլի 12-ի երեկոյեան, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ տասը կոյսերին նւիրւած յիշատակի արարողութիւնը, որի ընթացքում ընթերցւեցին պատկան աստւածաշնչական դրւագներն ու սուրբգրային հատւածները:

Ս. Սարգիս եկեղեցում Արարողութիւնը նախագահեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սրբազան Հայրն իր քարոզի սկզբին անդրադառնալով օրւայ խորհրդին ասաց.- «Այսօր Աւագ երեքշաբթի օր է եւ այս օրը յատուկ խորհուրդ ունի իր մէջ, որովհետեւ գիտակցութեան մէջ վերակենդանացնում է Քրիստոսի առաքելութեան հիմնական նպատակը՝ շատ գեղեցիկ եւ իմաստալից առակներով: Քրիստոս աշխարհ եկաւ որպէսզի մարդկութիւնը փրկութեան առաջնորդի. եկաւ որպէսզի մարդ արարածը նոր կեանք ունենայ եւ այդ կեանքն ունենայ առաւել լեցունութեամբ եւ լիութեամբ, սակայն այդ կեանքը ունենալու համար հարկ է իր պատգամները եւ յորդորները, խօսքերը եւ թելադրութիւնները նկատի ունենալ եւ ապրել դրանցով, որպէսզի կարողանանք արժանի լինել իր մեզի խոստացած երկնքի արքայութեան»: Նա յաւելեց, որ.- «Երկնքի արքայութիւնը Քրիստոնէական մեր հասկացողութեամբ աշխարհագրական մի վայր չէ, այլ հոգեւոր այն ճշմարտութիւններն են, որոնք հաւատացեալը իր կեանքի մէջ ապրում է եւ վկայում»:

Սրբազան Հայրն նշեց, որ «Այսօրւայ Աւետարանական ընթերցումները մեզ մղում են մտածելու եւ խորհրդածելու այսօրւայ խորհրդի մասին, որն ուրիշ բան չէ եթէ ոչ այն, որ մենք պէտք է իմաստութեամբ, արթնութեամբ եւ զգաստութեամբ ապրենք մեր երկրաւոր կեանքը, պէտք է չարը մեզանից հեռացնենք եւ հաւատարմօրէն Աստծոյ մեզի ցոյց տւած ճանապարհից ընթանանք, պէտք է մեր կեանքը ապրենք Աստծոյ շունչով եւ օրհնութեամբ, միշտ պատրաստ պիտի լինենք որովհետեւ չգիտենք թէ երբ է գալու տէրը եւ երբ է լինելու վերջին դատաստանը, հետեւաբար պատրաստւել նշանակում է ամէն վայրկեան իր կեանքն ապրել ակնկալութեամբ Քրիստոսի երկրորդ գալուստին, ապրել Աստծոյ պատւիրանների եւ թելադրանքների համաձայն եւ որքան հնարաւոր է կեանքը լցնել եւ ապրել Աստւածայն ճշմարտութիւններով, որպէսզի պատրաստ լինենք Քրիստոսին դիմաւորելու իր Յարութեան կերպարանքով»:

Սրբազան Հայրն իր քարոզի աւարտին, իր ուրախութիւնն ու հայրական գնահատանքի եւ օրհնութեան խօսքը ուղղեց պարմանուհիներին եւ նրանց ծնողներին, ովքեր նախանձախնդրօրէն եկել էին մասնակից դառնալու օրւայ արարողութեան եւ հաղորդւելու օրւայ խորհրդով:

Արարողութեան աւարտին բոլոր եկեղեցիներում, բոլոր մասնակից պարմանուհիներին յուշանւէրներ տրւեց:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ