Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ WCC-Ի ԳԼԽԱՒՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Չորեքշաբթի թւականիս մարտ 2-ի երեկոյեան ազգային առաջնորդարանի դահլիճում Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ընդունեց՝ պաշտօնական այցով Թեհրան ժամանած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի WCC-ի գլխաւոր քարտուղար Իան Սայոքային եւ ընկերակցող պատւիրակութեանը:

Նրանք Թեհրան են ժամանել «Ահլէ բէյթ» միջազգային համալսարանի եւ Իսլամական մշակոյթի ու կապի կազմակերպութեան Կրօնների երկխօսութեան կենտրոնի հրաւէրով: Հիւրերին մաս էին կազմում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի տարբեր բաժինների պատասխանատուներ՝ դոկտ. Աբրահամ Սիլւիօ Վիլարդին եւ դոկտ. Սիմոնէ Սյնին, իսկ հիւրերին ընկերակցում էին Իրանի հիւրընկալ կենտրոնների պատասխանատուները: Հանդիպմանը, որին ներկայ էին՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը եւ քահանայ հայրեր, նաեւ սարկաւագուհի Անի Քրիստի Մանուէլեանը: 

Սրբազան Հայրը կարեւորութեամբ անդրադարձաւ երկխօսութեան անհրաժեշտութեանը, յատկապէս ներկայ ժամանակաշրջանում: Թեմակալ առաջնորդը ընդգծեց, որ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին կարեւորում է երկխօսութիւնը այլ կրօնների հետ եւ անդրադարձաւ Իրանի վաղեմի քաղաքակրթութեանը, որտեղ կարեւոր դեր է խաղացել երկխօսութիւնը: Սրբազան Հայրը հակիրճ գծերով ներկայացրեց իրանահայ համայնքին, նշելով, որ Թեհրանի համալսարաններում ներկայ դրութեամբ դասաւանդում են մի քանի տասնեակի հասնող հայ դասախօսներ: Անդրադառնալով տարածաշրջանային ներկայ տագնապներին, Սրբազան հայրը ընդգծեց, որ այսօր զանազան երկրներ աշխարհի գերուժերի միմեանց հետ պայքարի թատերաբեմին են վերածւել, եւ ցաւով անդրադարձաւ Ղարաբաղեան հակամարտութեանը, ընդգծելով, որ այդ օրերին դժբախտաբար ոչ ոք, նոյնիսկ Եւրոպան չարձագանգեց հայ ժողովրդի դէմ իրականացւող դաժանութիւններին եւ լուռ էր միջազգային հանրութիւնը, յանուն իր շահերի:

Հանդիպմանը կողմերը անդրադարձան Եկեղեցիների համաշխարհային խորհրդի աշխատանքներին եւ հայոց եկեղեցու, ինչպէս՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միջոցով դրսեւորւած մեծ դերակատարութեան մասին, նկատի առնելով, որ 1975-ից 1983 թւականներին, ժամանակի՝ երջանկայիշատակ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ-ն ,այդ հաստատութեան Գործադիր եւ Կենտրոնական մարմինների փոխատենապետն էր, իսկ 1991-ից 2006 թւականներին երկու իրարայաջորդ շրջանների համար Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընտրւել էր, որպէս Գործադիր եւ Կենտրոնական վարչութեան նախագահ:

ԼՈՒՐԸ՝ ԱԼԻՔԻՑ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ