ՊԱՏԳԱՄԱՒՈՐԻ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻՆ

Երկուշաբթի 21 փետրւար 2022 թ.-ի կէսօրին Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի և Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շավերդեանին և Ասորի համայնքի պատգամաւոր Շառլի Ինվիէ Թէքէնին:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց պատգամաւորներին և իր ուրախութիւնն ու գնահատանքը յայտնեց պատգամաւորներին միմեանց հետ ունեցած համագործակցութեան համար և յաջողութիւն մաղթեց նրանց. «Իսլամական Խորհրդարանում դուք քրիստոնէութիւնն էք ներկայացնում և սա ցոյց է տալիս Իրանի Իսլամական Հանրապետութիւնում տիրող լայնախոհութեան, հանդուրժողականութեան և համատեղ գոյակցութեան և գործակցութեան որ Իրանի ընկերութեան է յատուկ»,- իր խօսքը եզրափակեց Սրբազան Հայրը:

Պատգամաւորները իրենց կարգին իրենց ուրախութիւնը յայտնեցին և յաջողութիւն մաղթեցին Սրբազան Հօրը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ