ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ


Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի, 16 Յունւար 2022-ին Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում տեղի է ունենալու Եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ։ Պատարագելու եւ քարոզելու է թեմս հիւրաբար գտնւող Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը։

Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00-ին
Ս. Պատարագ ժամը 10:00-ին
Քարոզ ժամը 11:00-ին

Սիրով հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ գտնւելու Ս. պատարագին, հաղորդակից դառնալու օրւայ խորհրդին եւ լսելու Սրբազան հօր քարոզը։

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

10 Յունւար 2022
Թեհրան