ԹԵՀՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ԱՅՑԸ՝ Ս. ԱՍՏՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ ԵՒ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ ԳՏՆՒՈՂ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով` չորեքշաբթի 2021 թւականի դեկտեմբերի 29-ին Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցի եւ եկեղեցու տարածքում գտնւող «Ակունք» կենտրոն եւ «Արտակ Մանուկեան» ազգային թանգարան այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի բարձրաստիճան հիւրեր: Այցին ներկայ էին Թեհրանի քաղաքապետի սոցիալական եւ մշակութային հարցերով տեղակալ դոկտ. Թաւաքոլիզադէն, Թեհրանի 12-րդ շրջանի քաղաքապետ դոկտ. Եազդին, եւ քաղաքապետարանի ենթակառոյցների պատասխանատուներ: Հիւրերին դիմաւորեցին Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը, եկեղեցու Եկեղեցական խորհրդի նախագահուհի Հերմիկ Արշակեանը, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի տնօրէն Ալիս Շահմուրադեանը եւ «Ակունք» կենտրոնի տնօրէն Վանուշ Թեւանեանը:

Հիւրերը տեղեկացւեցին եկեղեցու եւ տարածքում գտնւող կենտրոնների աշխատանքների, խնդիրների մասին եւ թանգարանում նրանց համապարփակ բացատրութիւններ տրւեց հայ ժողովրդի եւ իրանահայ համայնքի վերաբերեալ, իսկ վերջում հիւրերը հիւրընկալւեցին Եկեղեցու խորհրդի սրահում:

ԼՈՒՐԸ՝ ԱԼԻՔԻՑ