Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների նախաշեմին պետական այրերի այցերը եւ Հայ նահատակների մեծարումը

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, երէկ, դեկտեմբերի 27-ին, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց կանանց հարցերով Իրանի Հանր. նախագահի օգնական դոկտ. Խազալիին եւ իրեն ընկերակցող պատւիրակութեանը: Հանդիպմանը, ներկայ էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամները եւ «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի խնամակալ մարմնի նախագահ Արմինէ Սէթխանեանը: Հանդիպմանը թեմակալ առաջնորդը կարեւորութեամբ ընդգծեց, որ Իրանը պատմութեան ընթացքում զանազան կրօնների խաղաղ գոյակցութեան վայր է եղել եւ սա հարստութիւն է հանդիսանում Իրանի համար, որովհետեւ դրանով Իրանը իր դրական պատկերն է ցոյց տալիս աշխարհին: Դոկտ. Խազալին եւս կարեւորութեամբ անդրադարձաւ քրիստոնէութեան եւ իսլամի համամարդկային արժէքներին:

-Նոյն օրը երեկոյեան Թեհրանի Նոր բուրաստան գերեզմանատան հայ նահատակների բաժնում կազմակերպւել էր նահատակների յիշատակը յարգելու միջոցառում: Ծրագրին ներկայ էին Իրանի նախագահի օգնական եւ նահատակների հիմնարկի գլխաւոր տնօրէն դոկտ. Սէյէդ Ամիր Հոսէյն Ղազիզադէ Հաշեմին, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, նահատակների հիմնարկի պատասխանատուներ, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի անդամների ներկայացուցիչներ, նահատակների ընտանիքներ եւ քահանայ հայրեր: Քահանայ հայրերի միջոցով նախ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն եւ խնկարկում նահատակների հոգիների խաղաղութեան համար, որից յետոյ պետական պաշտօնեաների ձեռամբ ծաղիկներ տեղադրւեցին նահատակների շիրիմներին եւ նահատակների յիշատակը խորհրդանշող յուշարձանին:

Ընթացքում, ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը անդրադարձաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին հայ նահատակների, վիրաւորների ու գերեվարւածների սխրագործութիւններին: Իրանի նահատակների հիմնարկի գլխաւոր տնօրէնը երախտիքի խօսք ասաց Իրանի անվտանգութեան ու տարածքային ամբողջականութեան ճամբին իրենց կեանքը նւիրաբերած նահատակների յիշատակին, պատգամաւոր Արա Շահվերդեանը եւս իր գնահատանքի խօսքն ուղղեց նահատակների հիմնարկի տնօրէն եւ հանր. նախագահի օգնականին, որ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով մեծարում են հայ նահատակներին:

Ապա ներկաները Նոր բուրաստան գերեզմանատնից մեկնեցին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու տարածքում գտնւող ազգային առաջնորդարան, որի դահլիճում կազմակերպւել էր մեծարման միջոցառում: Միջոցառմանը ներկայ էր բանակի համադրութիւնների հարցով տեղակալ ծովակալ Սայեարին եւ բանակայիններ: Սկզբում ներկաները այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի, ապա եկեղեցու բակում տեղադրւած Բիւրաւոր նահատակների յուշարձանի մօտ ներկայ գտնւելով յարգանքի տուրք մատուցեցին նահատակների յիշատակին: Միջոցառմանը, ազգային առաջնորդարանի դահլիճում, թեմակալ առաջնորդը իր ելոյթի ընթացքում ողջունելով ներկաներին, կարեւորութեամբ անդրադարձաւ նահատակութեան իմաստին եւ ընդգծեց, որ նահատակների նկատմամբ յարգանքը իսկապէս մարդկային է եւ միեւնոյն ժամանակ ազգային պարտականութիւն: Դոկտ. Սէյէդ Ամիր Հոսէյն Ղազիզադէ Հաշեմին, ընդգծեց, որ տարեմուտի սեմին անհրաժեշտ է յիշել այն անձնուրանցներին, որոնք իրենց կեանքի գնով պահպանեցին երկրի անվտանգութիւնը, հողային ամբողջականութիւնը, որպէսզի այսօր մենք եղբայրական այս մթնոլորտում ապրենք միմեանց կողքին: Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը ներկաներին ողջոյնի խօսք ասելով, անդրադարձաւ Իրանի վերելքի եւ ամբողջականութեան համար իրանահայ համայնքի անմնացորդ քայլերին եւ անդրադառնալով սրանից երկու տարի առաջ նահատակւած գեներալ մայոր Ղասեմ Սոլէյմանիին, մեծարեց նրա յիշատակը եւ կարեւորեց Սիրիայում, հայ համայնքի անվտանգութեան հարցով նրա սխրագործութիւնները: Նա նշեց, որ հայ ժողովուրդը խիստ յարգանք է տածում նահատակ Սոլէյմանիի նկատմամբ: Ծովակալ Սայեարին իր ելոյթի ընթացքում իր գնահատանքի եւ յարգանքի խօսքը փոխանցեց բոլոր նահատակների, ի մասնաւորի հայ նահատակների յիշատակին:

Վերջում թեմակալ առաջնորդի, խորհրդարանի պատգամաւորի, պետական, բանակային ու ազգային իշխանութեան ներկայացուցիչների ձեռամբ գնահատւեցին հայ նահատակների ընտանիքները, պատերազմի տարիներին գերեվարւածները եւ վիրաւորւածները:

Լուրը՝ Ալիքից 

Լուսանկարիչներ՝ Ժուաննա և Ժենիա Աւետեաններ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 17 Մայիսի 2022;
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.32‐48։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 18.1‐11։ Ա Յովհաննէս 2.7‐17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37‐8.11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 14.13‐21։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 7.1‐16։

Չորեքշաբթի 18 Մայիսի 2022;
ԼԲ օր Յինանց Ղկ 12.49‐13.9։ Գրծ 18.12‐28։ Ա Յհ 2.18‐23։ Յհ 8.12‐20։ Մտ 14.22‐36։ Մր 7.17‐30։

Հինգշաբթի 19 Մայիսի 2022;
ԼԳ օր Յինանց Ղկ 13.10‐21։ Գրծ 19.1‐20։ Ա Յհ 2.24‐25։ Յհ 8.21‐30։ Մտ 15.1‐20։ Մր 7.31‐37։

Ուրբաթ 20 Մայիսի 2022;
ԼԴ օր Յինանց Ղկ 13.22‐35։ Գրծ 19.21‐40։ Ա Յհ 2.26‐28։ Յհ 8.31‐59։ Մտ 15.21‐28։ Մր 8.1‐9։

Շաբաթ 21 Մայիսի 2022;
ԼԵ օր Յինանց Ղկ. 14.1-24։ Գրծ. 20.1-16։ Ա. Յհ. 2.28-3.1։ Յհ. 9.1-38։ Մտ. 15.29-16.12։ Մր. 8.10-26։

Կիրակի 22 Մայիսի 2022;
Զ կիր Յինանց Ղկ. 14.25-15.32։ Գրծ. 20.17-38։ Ա. Յհ. 3.2-6։ Յհ. 9.39-10.10։ Մտ. 16.13-17.13։ Մր. 8.27-9.12։

Երկուշաբթի 23 Մայիսի 2022;
ԼԷ օր Յինանց Ղկ 16.1‐31։ Գրծ 21.1‐14։ Ա Յհ 3.7‐10։ Յհ 10.11‐21։ Մտ 17.14‐20։ Մր 9.13‐28։

Երեքշաբթի 24 Մայիսի 2022;
Գշ. ԼԸ օր Յինանց ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.1‐19։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 21.15‐26։ Ա Յովհաննէս 3.10‐20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.22‐42։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.29‐49։

Չորեքշաբթի 25 Մայիսի 2022;
ԼԹ օր Յինանց Ղկ 17.20‐37։ Գրծ 21.27‐36։ Ա Յհ 3.2‐4.6։ Յհ 11.1‐46։ Մտ 18.10‐35։ Մր 10.1‐12։

Հինգշաբթի 26 Մայիսի 2022;
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ Ղկ. 18.1-14։ Գրծ. 1.1-14։ Մտ. 28.16-20։ Մտ. 19.1-15։ Մր. 10.13-27։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ