Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ԵՒ ԱՌԱՋԻՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ

Այս տարի շաբաթ թւականիս դեկտեմբերի 25-ը համընկնում էր Քրիստոնէական Սուրբ Ստեփանոս Նախավկայ Սարկաւագի տօնին, որի առիթով նախագահութեամբ թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ. Սրբ. Արք Սարգսեանի եւ ձեռամբ Արժ. Տ. Մաշտոց Քահանայ Խաչատրեանի Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց Թեհրանի Սրբոց Վարդանանց եկեղեցում:

Արարողութեանը ներկայ էին Քահանայից դասը, Թեմական խորհրդում եկեղեցիների կապ Հայկազ Շիրւանեանը, Հ. Մ. «Սարդարապատ» միութեան նախագահ Մուշեղ Ծատրեանը, Հայ Կին միութեան կից Անի միութեան նախագահ՝ տկն. Ժանետ Բալասանեանը, Թեհրանի եկեղեցիների խորհուրդների ներկայացուցիչները եւ հաւատացեալների ներկայանալի թիւ:

Յընթացս քարոզի Առաջնորդ Սրբազան հայրը Նոր Կտակարանի Գործ առաքելոց գրքում Սուրբ Ստեփոնոս Նախավկայի կեանքին ու գործունէութեանը մատնանշումով ակնարկեց նրա առաքինութիւններին, ասելով որ նա իր վեց ընկերների հետ միասին առաքեալների կողմից ձեռնադրւած սարկաւագ վերահասու էր լինում հաւատացեալների խմբում որբ եւ այրիների ու այլ կարիքաւորների կարիքներին. Անձնաւորութիւն, որը Սուրբ Հոգով շնորհազարդւած աւետարանում էր Տիրոջ խօսքը, որի համար հրեաները նրան ամբաստանեցին ու սուտ վկայութիւններով մահւան դատապարտելով քարկոծեցին.

Սրբազան Հայրը նաեւ յիշատակեց հայոց եկեղեցու նախավկայ Սանդուխտ կոյսին ու յաւելեց, որ Քրիստոնէական եկեղեցին երկու հազար տրւայ ընթացքին յատուկ կերպով նշում է Սուրբ Ստեփանոսի յիշատակը որովհետեւ նա քրիստոնէական զոյգ շնորհներով զարդարւած անձ էր: Առաջին որպէս նահատակութեան խորհրդանիշ. Նահատակւեց իր հաւատքին, քրիստոնէութեանը պատկանելիութեան համար: Սրբազան Հայրը յաւելեց, որ նա որպէս տիպար ծառայ Յիսուս Քրիստոսի երբեք չզլացաւ իր քարոզութեան մէջ, եւ իր կրած հալածանքների մէջ առաւել եւս գօտեպնդւեց եւ շարունակեց իր առաքելութիւնը: Երկրորդ առաքինութիւնը որ Քրիստոնէական եկեղեցու պաշտօնէութեան ամենից կարեւոր կէտերից է ծառայութիւնն է, եւ Սուրբ Ստեփանոսը լինելով սարկաւագ, սպասաւոր եւ ծառայ իր եկեղեցու եւ հաւատացեալների իր կեանքի ընթացքին անշահախնդրօրէն ծառայեց Քրիստոսի եկեղեցուն եւ հանդիսացաւ ծառայութեան խորդանիշ, դրա համար էլ Քրիստոսի եկեղեցին իր բոլոր դաւանանքներով ոգեկոչում է Սուրբ Ստեփանոսի յիշատակը,որպէս նւիրական անձնաւորութիւն: Ապա Առաջնորդ Սրբազան հայրը ակնարկելով այն իրողութեանը, որ մեր թեմում սրբի տօնը եկեղեցւոյ դպրաց դասերի, կիսասարկաւագաց եւ սարկաւագաց տօնի վերածելով, ուզել է վերամարմնաւորել Նախասարկաւագի տիպարը որպէս ճշմարիտ եւ առանցի ամօթի մշակ ի տես եկեղեցու բոլոր սպասաւորների, որպէզի իրենց ծառայութեամբ օրինակ լինեն բոլոր հաւատացեալների համար: Սրբազան հայրը յաւելեց, որ սարկաւագութիւնը, որպէս օրինակելի առաքելութիւն պատճառ է դարձել, հայոց եւ ընդհանրական եկեղեցու վարդապետներ, Յովհաննէս Սարկաւագ Վարդապետի նման իրենց վրայ կրեն Սարկաւագ կոչումը: Սրբազան հայրը իր խօսքի աւարտին գնահատեց թեմիս ներս ծառայող բոլոր դպիրներին եւ սարկաւագներին այս տօնի առիթով մաղթեց բարի ծառայութիւն ի փառս Քրիստոսի եւ նրա եկեղեցու:

Յետ Սուրբ եւ Անմահ Պատարագի եկեղեցու սրահում տեղի ունեցաւ ջերմ մթնոլորտում հիւրասիրութիւն,որի ընթացքին Սրբոց Վարդանանց եկեղեցու խորհրդի կողմից, Սրբազան Հօր Թեհրան ժամանման 22-րդ տարեդարձի առիթով յուշանւէր յանձնւեց:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 17 Մայիսի 2022;
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.32‐48։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 18.1‐11։ Ա Յովհաննէս 2.7‐17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37‐8.11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 14.13‐21։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 7.1‐16։

Չորեքշաբթի 18 Մայիսի 2022;
ԼԲ օր Յինանց Ղկ 12.49‐13.9։ Գրծ 18.12‐28։ Ա Յհ 2.18‐23։ Յհ 8.12‐20։ Մտ 14.22‐36։ Մր 7.17‐30։

Հինգշաբթի 19 Մայիսի 2022;
ԼԳ օր Յինանց Ղկ 13.10‐21։ Գրծ 19.1‐20։ Ա Յհ 2.24‐25։ Յհ 8.21‐30։ Մտ 15.1‐20։ Մր 7.31‐37։

Ուրբաթ 20 Մայիսի 2022;
ԼԴ օր Յինանց Ղկ 13.22‐35։ Գրծ 19.21‐40։ Ա Յհ 2.26‐28։ Յհ 8.31‐59։ Մտ 15.21‐28։ Մր 8.1‐9։

Շաբաթ 21 Մայիսի 2022;
ԼԵ օր Յինանց Ղկ. 14.1-24։ Գրծ. 20.1-16։ Ա. Յհ. 2.28-3.1։ Յհ. 9.1-38։ Մտ. 15.29-16.12։ Մր. 8.10-26։

Կիրակի 22 Մայիսի 2022;
Զ կիր Յինանց Ղկ. 14.25-15.32։ Գրծ. 20.17-38։ Ա. Յհ. 3.2-6։ Յհ. 9.39-10.10։ Մտ. 16.13-17.13։ Մր. 8.27-9.12։

Երկուշաբթի 23 Մայիսի 2022;
ԼԷ օր Յինանց Ղկ 16.1‐31։ Գրծ 21.1‐14։ Ա Յհ 3.7‐10։ Յհ 10.11‐21։ Մտ 17.14‐20։ Մր 9.13‐28։

Երեքշաբթի 24 Մայիսի 2022;
Գշ. ԼԸ օր Յինանց ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.1‐19։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 21.15‐26։ Ա Յովհաննէս 3.10‐20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.22‐42։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.29‐49։

Չորեքշաբթի 25 Մայիսի 2022;
ԼԹ օր Յինանց Ղկ 17.20‐37։ Գրծ 21.27‐36։ Ա Յհ 3.2‐4.6։ Յհ 11.1‐46։ Մտ 18.10‐35։ Մր 10.1‐12։

Հինգշաբթի 26 Մայիսի 2022;
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ Ղկ. 18.1-14։ Գրծ. 1.1-14։ Մտ. 28.16-20։ Մտ. 19.1-15։ Մր. 10.13-27։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ